Home / Բանակ / Պատերազմ Ղարաբաղում, օր 18-րդ (հոկտեմբերի 14)

Պատերազմ Ղարաբաղում, օր 18-րդ (հոկտեմբերի 14)

Թարմացումներին կարող եք հետևել
մեր տելեգրամ ալիքում՝ https://t.me/epressam:

22։39_ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի՝ օրը ամփոփող ասուլիսից․

― Վաղ առավոտյան Ադրբեջանի ԶՈՒ-ը վերսկսել է լայնածավալ հարձակողական գործողությունները։ Հատկապես՝ հյուսիսային և հարավային ուղղությամբ, բայց ոչ դեպի Արաքսի հովիտ․ զրահատեխնիկայի մինիմալ կիրառությամբ, շատ մեծ խտության շարակազմերով, մարտակառքերով։

— Որդեգրել են ինտենսիվության նոր մարտավարություն հատկապես բարձունքները գրավելիս։

— Այնպիսի [մարտեր են], ինչպիսին մենք տեսել ենք ֆիլմերում։

― Այս պահին մարտերը շարունակվում են։ Երեկոյան ժամերին ինտենսիվությունը նվազում է։

― Այսօր թիրախավորվել է Հայաստանի տարածքում մարտական հերթապահության մեջ գտնվող հրթիռային համակարգը, ինչը լեգիտիմացնում է ՀՀ կողմից պատասխան քայլերը, նմանատիպ ռազմական նշանակության օբյեկտների թիրախավորումը Ադրբեջանի տարածքում։

― Այսօր թիրախավորվել էր նաև [Արցախի] հոսպիտալներից մեկը․ «Եթե թիրախավորվում է եկեղեցին, կթիրախավորվի նաև հոսպիտալը»։

― Ադրբեջանի ԶՈՒ կողմից նաև օդուժ է կիրառվել։

― Մեր երկու գերիների մասին տեղեկություններ չունենք։ Ադրբեջանական կողմը Կարմիր խաչի հետ չի աշխատում։

― Մեր մոտ էլ կան գերիներ։ Քանիսն են, որտեղ են, ինչ վիճակում են՝ ես նման տեղեկությունների չեմ տիրապետում։

22։01_ ՊԲ-ն հայտնել է ռազմական գործողությունների ընթացքում զոհված ևս 23 զինծառայողների անունները.

Կամավորական Շահինյան Տիգրան Կառլենի, ծնվ. 1968թ.
Առաքելյան Սամվել Լևոնի, ծնվ. 2001թ.
Տերոյան Պարգև Կարենի, ծնվ. 1998թ.
Ադամյան Էմիլ Հակոբի, ծնվ. 2001թ.
Սիմիկյան Արթուր Միքայելի, ծնվ. 2001թ.
Թագվորյան Գրիգոր Վահեի, ծնվ. 1999թ.
Եղշատյան Գևորգ Արթուրի, ծնվ. 2000թ.
Պահեստազորային Շահբազյան Կամո Գևորգի, ծնվ. 1979թ.
Ասատրյան Վահագն Ֆելիքսի, ծնվ. 1977թ.
Ավետիսյան Լևոն Արմենակի, ծնվ. 1990թ.
Ներսիսյան Անդրանիկ Մանուելի, ծնվ. 1990թ.
Գալեյան Արմեն Հայասերի, ծնվ. 1985թ.
Ավանյան Գևորգ Սերգեյի, ծնվ. 1989թ.
Պահեստազորային Ներսիսյան Մարտին Սերյոժայի, ծնվ. 1991թ.
Կիրակոսյան Արամ Համլետի, ծնվ. 1979թ.
Պահեստազորային Հովհաննիսյան Վազգեն Մարտիկի, ծնվ. 1974թ.
Պահեստազորային Ներսեսյան Գարիկ Սերյոժայի, ծնվ. 1978թ.
Պահեստազորային Ալավերդյան Գուրգեն Կարոյի, ծնվ. 1995թ.
Պահեստազորային Մովսեսյան Վարդան Սերյոժայի, ծնվ. 1983թ.
Կարապետյան Նիկոլայ Արմենի, ծնվ. 2000թ.
Մանուկյան Մարատ Կարենի, ծնվ. 2001թ.
Սինանյան Նարեկ Սերգեյի, ծնվ. 1992թ.
Ասրյան Սերոբ Սարմենի, ծնվ. 1998թ.

21։12_ Ադրբեջանն այսօր շարունակել է Արցախի քաղաքացիական բնակչության թիրախավորումը՝ հրետակոծելով հատկապես Մարտակերտի, Մարտունու և Հադրութի մի շարք բնակավայրեր:

Ղարաբաղի ՄԻՊ-ը հավաստի տեղեկություն է ստացել, որ Մարտակերտ քաղաքի չտարբերակված հրետակոծության հետևանքով սպանվել է «Արցախէներգո» ընկերության աշխատակից Նվեր Պարգևի Գրիգորյանը, որը կատարում էր իր աշխատանքային պարտականությունները։

Սեպտեմբերի 27-ից ի վեր ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված քաղաքացիական անձանց թիվը 32 է:

Ղարաբաղի ՄԻՊ Արտակ Բեգլարյան

20:34_ Washington Post-ը հայտնում է Լեռնային Ղարաբաղի պատերազմում զոհված 52 սիրիացիների մասին, որոնց մարմիններն այս օրերին Սիրիա են տեղափոխվել։

Լրագրողների հետ զրույցում զոհված վարձկանների հարազատները պատմել են, որ նրանց հավաքագրել էին Սիրիայում գործող թրքամետ խմբավորումները՝ Ղարաբաղում հայկական ուժերի դեմ կռվելու համար։

Washington Post-ի զրուցակիցները նշել են, որ Ադրբեջանի կողմից կռվելու համար վարձկանները 2 հազար դոլար ամսավճար են ստանում։

20:08_ Երևանյան վավերագրական ֆիլմերի ստուդիաներից մեկը (ինչպես ինքն է պնդում՝ ՊՆ-ի, ԱԳՆ-ի և ՊԲ-ի հետ համագործակցությամբ և խրախուսմամբ) այսօր Արցախի հյուսիսային սահմանագծից տեսանյութ է հրապարակել, որում ՊԲ զինվորականը ցուցադրում է Ադրբեջանի կողմից կռվողների դիակները և խոսքի մեջ նշում, որ 62 հոգանոց խմբի մեծ մասը սպանվել է, մի մասը փախուստի է դիմել, 2-ը գերեվարվել են։

Գերեվարված ադրբեջանցի զինծառայողների անունները չեն նշվում։ Նշվում է միայն, որ նրանք հարցաքննվել են։

Գերիների մասով պաշտոնական հաղորդումներ, կարծես, չեն եղել։ Արծրուն Հովհաննիսյանը նախկինում մի քանի անգամ նշել է, որ հայկական կողմում կենդանի գերիներ չկան։ Հետագայում լրացուցիչ տվյալներ չեն հանրայնացվել։

19։44_ Դպրոցը չպետք է այսպիսի տեսք ունենա

Կարմիր խաչի միջազգային կազմակերությունը խստորեն դատապարտում է հաղորդված չտարբերակված հրետակոծությունները և պայթուցիկ զենքերի կիրառմամբ իրականացված այլ անօրինական հարձակումները բնակեցված տարածքներում։


18:37_ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում հայկական զինված ուժերի երկու զինծառայողներ Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիրջանյանը գերեվարվել են:

… Նրանց ընտանիքի անդամների անունից իրավաբանների խումբը 11.10.2020թ հրատապ միջոց կիրառելու մասին դիմում է ներկայացրել Եվրադատարան։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=719603675303160&id=100017606020589

17:52_ Արայիկ Հարությունյանը դիմել է այս պահին ռազմաճակատում չգտնվող տղամարդկանց՝ հիշատակելով «դավաճանություն», «դասալքություն» բառերը։

«Եթե որևէ մեկդ մտածում եք, որ Արցախից դուրս կարող եք ապահով ապրելու և արարելու համար արժանապատիվ կյանք գտնել ձեր և ձեր ընտանիքների համար, չարաչար սխալվում եք:

Սա մեր վերջին ճակատամարտն է, որն իրավունք չունենք զիջելու, որտեղ դասալքությունը հավասարազոր է դավաճանության: Շտապե՛ք միանալ ձեր եղբայրներին, ովքեր անսասան կանգնած են իրենց հայրենի հողի վրա…

Ե՛տ դարձեք, քանի դեռ ուշ չէ, քանի որ բոլորիդ արարքները գնահատելու են ժողովուրդն ու պատմությունը: Անեծքի փոխարեն՝ ընտրեք օրհնության ճանապարհը», – հայտարարել է Հարությունյանը։

17:39_ Այսօր առավոտյան ադրբեջանական ԶՈՒ-երը դրոնով հարվածներ են հասցրել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Սոթք քաղաքացիական համայնքին։

Վիրավորվել է 14-ամյա երեխա, որն այժմ հիվանդանոցում է։ Կարտոֆիլի բերքահավաքի ժամանակ դաշտում եղել են նաև այլ քաղաքացիներ, այդ թվում՝ այլ երեխաներ, հայտնել է Հայաստանի ՄԻՊ֊ը։

ԱՆ խոսնակը նշել է, որ պատանին բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ ծանր վիճակում։

Երեխան ունի կրծքավանդակի բեկորային վնասվածք, ձախակողմյան հեմոպնևմոթորաքս, աջակողմյան պնևմոթորաքս, որովայնի սալջարդ:

Արդյո՞ք խոսքը aysor.am-ի գրած նույն դեպքի մասին է, դեռևս հայտնի չէ։

16:56_ «Հակառակորդը, շարունակելով խախտել հումանիտար հրադադարը, այս անգամ թիրախավորել է հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հոսպիտալներից մեկը, որտեղ բուժում են ստանում նաև քաղաքացիական անձինք:

Վերոնշվածն արդեն բացահայտ ռազմական հանցագործություն է, որի հետևանքների ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա», – ՊԲ։

16:48_ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում ադրբեջաական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով 7-ամյա երեխա է վիրավորվել։

Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան 8։30-ի սահմաններում։ Երեխային առողջական վիճակը գնահատվում է բավարար, գրում է aysor.am-ը։

15:54_ Լավրովն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳՆ Ջեյհուն Բայրամովի հետ․ քննարկել է ԼՂ հակամարտության գոտում ստեղծված «բարդ իրավիճակը» և շեշտել հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության մեխանիզմի անհապաղ համաձայնեցմանը այլընտրանք չունենալու հանգամանքը, հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։

15:33_ Ադրբեջանն անմիջապես կխզի դիվանագիտական հարաբերությունները ցանկացած երկրի հետ, որը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, հայտարարել է Իլհամ Ալիևը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ չի հավատում, թե որևէ երկիր Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու մտադրություն ունի։

15:06_ Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել․ «Հոկտեմբերի 14-ին ադրբեջանական զինուժը թիրախավորել է Հայաստանի տարածքում՝ Վարդենիսի շրջանում հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկան․․․ Ադրբեջանական կողմի գործողություններն արժանանալու են համարժեք պատասխանի՝ ՀՀ ԶՈՒ իրենց տրամադրության տակ եղած միջոցներով»։

15։02_ Լավրովի ելույթից հետո՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ուղերձին զուգահեռ, արտահայտվել է նաև Թուրքիայի նախագահը։

Էրդողանը հայտարարել է, որ Մինսկի խումբը պետք է ավարտի Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունները և վերադարձնի «գրավյալ տարածքները» Ադրբեջանին:

14։50_ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձով դիմեց ժողովրդին

Փաշինյանը ներկայացեց Լեռնային Ղարաբաղում ռազմական հակամարտության ներկա իրավիճակը, Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը՝ հետագա անելիքների և բանակցային կարգավորման վերաբերյալ։ Փաշինյանը ընդգծեց՝ հայկական կողմը «վերին աստիճանի կառուցողական է լինելու» իր դիվանագիտական ջանքերն արդյունավետ դարձնելու համար, և վճռական՝ հարվածով հակառակորդին կանգնեցնելու և ԼՂ հարցի վերջնական լուծմանը, այն է՝ ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչմանը հասնելու համար։

Փաշինյանի ուղերձի տեքստային տարբերակը՝ այստեղ։
(ավելի համառոտ՝ տելեգրամում)

14:17_ Հենց հիմա ուղիղ եթերով հարցազրույց է տալիս նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

13։46_ Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը ուղերձը՝ ամփոփ․

– Պատերազմը շարունակվում է։

– ՊԲ-ն շարունակում է հերոսաբար դիմադրել։

– Տեսնում ենք Ռուսաստանի և միջազգային համագործակցության ակտիվ ջանքերը պատերազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ։

– Հակառակորդը խախտել է հրադադարի մոսկովյան պայմանավորվածությունը։

– Հակառակորդին հաջողվել է ինչ-որ տեղ մխրճվել, ինչ-որ տեղ ունենալ առավելություններ և օր օրի ճակատը տեղափոխել ավելի խորը տարածքներ։

– Հասկանում ենք, որ հակառակորդին զինադադար ստիպելու ընդհամենը մեկ ճանապարհ ունենք’ պարտադրել այն։

– Մենք կողմ ենք առանց նախապայմանների սկսել հումանիտար հրադադարի ստանձնած պատասխանատվությունը և հետագայում շարունակել բանակցությունները։

– Մեզ պետք է համախմբել, ամենակարևորը՝ մասնակցել մարտական գործողություններին։

13։29_ Լավրովը խոսեց

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր ծավալուն հարցազրույց է տվել ռուսական մի շարք ռադիոկայանների ներկայացուցիչներին։ Հարցազրույցի ընթացքում Լավրովն անդրադարձել է Ղարաբաղում հումանիտար հրադադարի շուրջ (չպահպանվող) մոսկովյան համաձայնությանըև ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին՝ հայտարարելով, որ Մինսկի խմբի կազմը և բանակցվող փաստաթուղթը (Մադրիդյան սկզբունքները) մնում են անփոփոխ, համաձայնությունները, «որ քննարկվել են վերջերս և լուրջ են ընդունվել կողմերի կողմից», ենթադրում են խնդրի փուլային լուծում։
Ելույթը՝ այստեղ։

12:33_ «Հակառակորդը շարունակում է խախտել հումանիտար հրադադարը՝ կրկին թիրախավորելով խաղաղ բնակավայրերն ու գյուղերը:

Մարտակերտ քաղաքին հրթիռահրետանային հարվածներ հասցնելուց բացի, այդ ուղղությամբ այսօր թշնամին կիրառել է նաև ռազմական ավիացիա:

ՊԲ ստորաբաժանումները հակառակորդին լռեցնելու համար դիմում են համապատասխան գործողությունների», – ՊԲ։

12։25_ Լավրովի ասուլիսը․ ուղիղ հեռարձակում.

12։19_ Ռուսաստանի ԱԳՆ Սերգեյ Լավրով․ ― Ղարաբաղ պետք է խաղաղապահներ մտցնել։

11:24_ Հայաստանի տարածքի ռմբակոծությունը տեսականորեն թույլ է տալիս դիմել ՀԱՊԿ (ռուսական ՆԱՏՈ) ռազմական օժանդակության համար։

11:21_ Արցախի հակաօդային պաշտպանությունը Սու-25 գրոհիչ է խոցել։ Բաքվից այս լուրը հերքում են։

11:17_ ՊՆ. այսօր ադրբեջանական զինուժը թիրախավորել է Հայաստանի տարածքում՝ Քարվաճառի հետ սահմանին գտնվող մարտական տեխնիկան՝ ենթադրելով, թե այդ տեխնիկան պատրաստ է հարվածել Ադրբեջանի խաղաղ բնակավայրերին։
Զոհեր և վիրավորներ չկան։

«Վերահաստատելով, որ մինչև այս պահը Հայաստանի տարածքից որևէ հրթիռ, արկ կամ գնդակ չի արձակվել Ադրբեջանի ուղղությամբ, միևնույն ժամանակ հայտարարում ենք, որ այսուհետ Հայաստանը իրեն իրավունք է վերապահում նույն տրամաբանությամբ թիրախավորել Ադրբեջանի տարածքում գտնվող ցանկացած ռազմական օբյեկտ կամ ռազմական տեղաշարժ»։

Պաշտոնական Բաքուն ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել, որով, փաստացի, հաստատել էր Հայաստանի տարածի ռմբակոծումը։

10։00_ ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը մեղադրել է Թրամփին ԼՂ հարցում պասիվության մեջ

«Թրամփի վարչակազմը պետք է ասի Ադրբեջանին, որ չի հանդուրժի հակամարտությանը ռազմական լուծում պարտադրելու՝ վերջինիս ջանքերը:

Հայաստանին պետք է հասկանալի լինի, որ Լեռնային Ղարաբաղը շրջապատող շրջանները չեն կարող անվերջ «օկուպացված» լինել, և որ հրադադարի կնքումից անմիջապես հետո պետք է սկսվեն հուսալի բանակցությունները հակամարտության տևական լուծման շուրջ», – «Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ ասել է Բայդենը։

09։49_ «Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածությունը:

Առանձին հատվածներում տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են հրետանային մենամարտերը:

Առավոտյան հարավային, հարավ-արևելյան, հյուսիսային և հյուսիս-արևելյան ուղղություններով հակառակորդը, խախտելով հումանիտար հրադադարը, վերսկսել է հրթիռահրետանային հրետակոծությունները՝ հատկապես ինտենսիվ կրակ վարելով հարավ-արևելյան, հյուսիսային և հյուսիս-արևելյան հատվածներում…», – հայտնում է ՊԲ֊ն։

――――――――――――
Պատերազմի նախորդ օրերի տեքստային տրանսլյացիաները․

հոկտեմբերի 13
հոկտեմբերի 12
հոկտեմբերի 11
հոկտեմբերի 10
հոկտեմբերի 9
հոկտեմբերի 8
հեկտեմբերի 7
հոկտեմբերի 6
հոկտեմբերի 5
հոկտեմբերի 4
հոկտեմբերի 3
հոկտեմբերի 2
հոկտեմբերի 1
սեպտեմբերի 30
սեպտեմբերի 29
սեպտեմբերի 28
սեպտեմբերի 27