Թարմացումներին կարող եք հետևել
մեր տելեգրամ ալիքում՝ https://t.me/epressam:
22։31_ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննսիայնի՝ օրը ամփոփող ճեպազրույցից․
— Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի ԶՈՒ-ն նորից հարձակում է ձեռնարկել հյուսիսային և հարավային ուղղությամբ։
— Ավելի համառ մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ։ Մարտերի ընթացքում մեր զորքերին հաջողվել է կասեցնել հակառակորդի մի քանի գրոհները և հետ շպրտել ելման բնագծեր։
— Երեկ երեկոյան և օրվա ընթացքում մի քանի անգամ մեր ՀՕՊ ստորաբաժանումներին հաջողվել է խոցել ադրբեջանական ԱԹՍ-ներ, այդ թվում՝ թուրքական արտադրության, ընդ որում՝ 2020 թվականի սեպտեմբերի արտադրության թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ներ։
— Մարտական գործողությունները այս պահին ևս շարունակվում են՝ ոչ այն ինտենսիվությամբ, ինչ ցերեկը։
— Ադրբեջանական ԶՈՒ հաճախ դիվերսիոն խմբավորումները, փոքր խմբերը հաճախ թափանցում են հիմնականում մերձռազմաճակատային բնակավայրեր, որտեղ լինում են բնակիչներ կամ չեն լինում, կամ այդ բնակավայրերը ընդհանրապես բնակեցված չեն լինում՝ արդեն շատ վաղուց, այնտեղ նկարահանվում են, տարածում են այդ լուրերը, որոնք առաջին հերթին նախատեսված են և ազդում են սեփական հանրության վրա, բայց շատ հաճախ ցավալիորեն ազդում են նաև մեր հանրության վրա։
— Կան բնակավայրեր, որոնք շատ վաղուց՝ տասը-տասնհինգ օր առաջ, համարվում են Ադրբեջանի ԶՈՒ-երի կողմից արդեն գրավված, նույնիսկ շատ ու շատ քարտեզներում, համացանցում համարվում է, որ իրենց վերահսկողության տակ են, բայց մինչ օրս այնտեղ իրենց վերահսկողությունը չկա։
— Իրավիճակը կայուն է, վերահսկելի է։ Որոշ կուտակումներ կամ դիվերսիոն գործողություններ դեռ չեն նշանակում կոնկրետ զորքերի առաջխաղացում կամ հաջողություն։
— Թեժ մարտերը հիմնականում հարավում և հյուսիսում են ընթանում․ կենտրոնական հատվածում համեմատաբար ավելի հանգիստ է։ Համեմատաբար, որովհետև շատ հաճախ հրետանային, մարտկոցային, դիվիզիոնային մենամարտեր երբեմն լինում են։
— [Զոհվածների մարմինների տարհանման մասին հարցին ի պատասխան]․ Կենտրոնական հատվածում, եթե չեմ սխալվում, մենք դիակ հանելու խնդիր չունենք, որովհետեւ որևէ բնագծից այնտեղ հետ չենք քաշվել։ Նման խնդիր եղել է հիմնականում հարավում։
— [Իշխանաձորի և Խուդաֆերինի հատվածի մասին հարցին ի պատասխան]․ Նորից եմ խնդրում՝ առանձին բնակավայրերի և բնագծերի վերաբերյալ ինձ հարցեր մի տվեք։ ․․․Հիբրիդային բնույթ ունեցող՝ հինգերորդ սերնդի պատերազմում հաճախ չկան բնագծեր, կոնկրետ օբյեկտեների գրավման ու զիջման ձեռքբերումներ, դրանք շատ հարափոփոխ են։
— Իշխանաձոր (https://t.me/epressam/1175) կլինի, Խուդաֆերինի (https://t.me/epressam/1176) կամուրջը կլինի, թե այլ տեղ․ մենք ասել ենք՝ բարի գալուստ դժոխք։ Եթե նկարվելուց զատ փորձեցին ավել բան ստանալ այդ տեղանքներում՝ իրենց համար դժողք է լինելու։
— ․Նահանջներ, այո, լինում են․ նահանջը խուսավարման ձև է, նահանջը լինում է նաև միտումնավոր, նաև հակահարձակման, հարձակման կամ ծուղակ գցելու նպատակով։
— [Զանգելանի մասին հարցին ի պատասխան]․ Հիմա էլ հերթը հասել է Զանգելանին․․․ Ինչպես Հադրութն էին գրավել, ինչպես Ֆիզուլին էին գրավել, այնպես էլ Զանգելանն են գրավել։ Այսքանը կասեմ։
— Խնդրում եմ վստահել բանակին։ Անվստահություն չստեղծել։
21։00_ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր հանդիպել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ: «Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված գերլարված իրավիճակից ելք գտնելու անհրաժեշտության թելադրանքով հանդիպում-խորհրդակցություն է տեղի ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի և Արցախի Հանրապետության նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի մասնակցությամբ»,- տեղեկացրել է Հայաստանի առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը։
20:03_ Իրանը ծրագրել է լայնածավալ հակաօդային պաշտպանական զորավարժություններ անցկացնել, որը կընդգրկի երկրի տարածքի ավելի քան կեսը, տեղեկացնում է Tasnim News գործակալությունը:
19:31_ Վարչապետի առաջարկությամբ նախագահը հրամանագիր է ստորագրել Ջիվան Մովսիսյանին Մոլդովայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Ղևոնդյանը համատեղության կարգով նշանակվել է Մոլդովայում ՀՀ դեսպան:
19:10_ Հայաստանի ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, թե հայկական կողմը հրթիռահրետանային հարվածների է հասցնում Գերանբոյի և Թերթերի շրջաններին։
Շուշան Ստեփանյան
18:56_ Հայաստանը շարունակում է ժամանակին և առանց խոչընդոտների կատարել պետական պարտքի սպասարկումը. պատերազմը չի ազդել պարտքի կառավարման վրա։
Նաև ներգրավվել է նոր պարտք, թողարկվում են նոր պետական պարտատոմսեր, որոնք ծրագրված են եղել դեռևս ամիսներ առաջ։
Ֆինանսների նախարարությունը վստահեցնում է, որ միջազգային վարկատուները պատրաստ են Հայաստանին տրամադրել այնքան գումար, որքան անհրաժեշտ կլինի, գրում է «Հետքը»:
18:15_ Ռուսաստանը պատրաստ է Միացյալ Նահանգների հետ ստանձնել միջուկային սպառազինության սառեցման պատասխանատվությունը, հայտարարել են ՌԴ արտգործնախարարությունից՝ գրում է РИА Новости-ն:
«Ռուսաստանն առաջարկում է մեկ տարով երկարաձգել ռազմավարական հարձակողական սպառազինության սահմանափակման ու կրճատման պայմանագիրը: Ընդ որում՝ պատրաստ է ԱՄՆ-ի հետ քաղաքական պատասխանատվություն ստանձնել այդ ժամանակահատվածում «սառեցնել» կողմերի մոտ առկա միջուկային մարտագլխիկների քանակը»,- ասել են գերատեսչությունից:
17:54_ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Հովհաննիսյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ:
17:48_ Կառավարության նախաձեռնությամբ վաղը Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի:
Արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» օրենքի նախագիծը, նաև՝ Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը:
17:42_ Հայտարարություն
Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ժամանակավորապես դադարեցվում է զինծառայողների, զորահավաքով զորակոչվածների և կամավորականների կողմից առողջական վիճակի վերաբերյալ ԶՈՒ ռազմաբժշկական վարչություն ուղարկվող դիմում-բողոքների ընդունումը:
Ռազմական դրության պայմաններում բոլոր զինծառայողների, այդ թվում՝ զորահավաքով զորակոչվածների և կամավորականների բուժսպասարկումը հավասարաչափ իրականացվում է ԶՈՒ բուժ-տարհանիչ միջոցառումների ընդհանուր համակարգում, զորամասերում կամ տեղակայման վայրերում գործող կարգի համաձայն:
17:04_ Լեռնային Ղարաբաղի համակարտության ընթացքում կիրառված ԱԹՍ-ն ընկել է Իրանի հյուսիսարևմտյան հատվածում գտնվող Խոդա Աֆարին քաղաքի մոտ:
Հանրային ՏՎ-ի փոխանցմամբ’ այս մասին տեղեկացրել է Խոդա Աֆարինի ղեկավարը:
Իրանական IRNA գործակալությունը հայտնում է, որ ԱԹՍ-ի անկման հետևանքով տուժածներ կամ զոհեր չկան: Իրանի ռազմական փորձագետներն ուսումնասիրում են, թե ում է պատկանում անօդաչու թռչող սարքը և որտեղից է օդ բարձրացել:
16:40_ Ադրբեջանն Արցախի խաղաղ բնակչության դեմ արգելված զենք է կիրառում:
―Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից ոչ հեռու հայտնաբերվել է Ադրբեջանի կողմից արձակված կասետային հրթիռ՝ 260-ից ավելի պայթած ու չպայթած բեկորային ռումբերով, որը միջազգային բոլոր կոնվենցիաների դրույթներով՝ արգելված է կիրառել խաղաղ բնակչության վրա
―Տարածքը, որտեղ հայտնաբերվել է հրթիռը, տնտեսական նշանակություն ունի: Այստեղ մարդիկ անասնապահությամբ, այգեգործությամբ ու մեղվաբուծությամբ են զբաղվում:
- Մոտակայքում ռազմական որևէ օբյեկտ չկա:
―Արտակարգ իրավիճակների պետական ծառայության Փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը արոտավայրում ու հարակից անտառներում հայտնաբերված զինամթերքը հետագայում կոչնչացնեն:
―ԱԻ պետական ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է մեր հայրենակիցներին.
―Տան բակերում, այգիներում, թեկուզ անտառներում ռումբ, կամ այլ պայթուցիկ նյութեր հայտնաբերելու դեպքում, խնդրում ենք անհապաղ զանգահարել 911,112,101 շուրջօրյա գործող հեռախոսահամարներին, – Հայտնում է ԱԻՊԾ֊ն։
15։47_ «Հակառակորդը հարավային ուղղությամբ՝ Խուդաֆերինի ջրամբար, մեծ կորուստներ կրելով նահանջում է․․․ Զգուշացրել էինք՝ դժոխք եք մուտք գործում», – Շուշան Ստեփանյան:
15:15_ «Առաջնագծի ողջ երկայքնով ռազմագործողությունները ինտենսիվ կերպով շարունակվում են, առավել ծանր մարտերն ընթանում են Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր, Կովսական և Միջնավան համայնքների տարածքներում», –
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպմանը ասել է Արայիկ Հարությունյանը, հայտնում է ԱՀ նախագահի աշխատակազմը։
15:06_ «Պատերազմի ընթացքում Արցախի պաշտպանության բանակը շուրջ 1 տասնյակ «Բայրաքթար» թուրքական անօդաչու թռչող սարքեր է խոցել:
Խոցված սարքերից ոչ մեկը, սակայն, ՊԲ վերահսկողության տակ գտնվող տարածքներում չէին ընկել:
Կարծես վերջապես «Բայրաքթարի» բեկորներ ունենք, ինչից ակնհայտ է դառնում, որ այն արտադրվել է սեպտեմբերին, իսկ գերժամանակակից տեսախցիկը Կանադայում արտադրվել է հունիսին:
Ինչով է սա կարեւոր. կոնկրետ փաստով ապացուցվում է Թուրքիայի անմիջական ներգրավվածությունը Արցախի դեմ մղվող ահաբեկչական պատերազմում եւ դրա նախապատրաստություններին:
Եւ այն երկրները, որոնք «Բայրաքթարի» համար անհրաժեշտ բաղադրամասեր են մատակարարում Թուրքիային՝ այս փաստի բերումով պետք է հետեւեն Կանադայի օրինակին եւ կասեցնեն հետագա մատակարարումները», – գրել է Նիկոլ Փաշինյանը։
15:05_ «Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանման կողմից երեկ խոցված թուրքական Bayraktar TB2 մարտական ԱԹՍ-ի հեռակառավարվող տեսախցիկը L-3 WESCAM CMX-15D մոդելի է:
Այն արտադրվել է 2020թ հունիսին Կանադայի WESCAM ընկերության կողմից և Bayraktar TB2-ի վրա տեղադրվել 2020թ սեպտեմբերին:
Ընդհանուր աշխատանքը կազմել է 31 ժամ», – գրել է Շուշան Ստեփանյանը։
14։40_ ՊԲ-ն հրապարակել է ռազմական գործողությունների ընթացքում զոհված ևս 43 զինծառայողների անունները.
Այվազյան Արամ Նվերի, ծնվ. 1997թ.
Սաղաթելյան Արտյոմ Համլետի, ծնվ. 2001թ.
Գևորգյան Դավիթ Արսենի, ծնվ. 2001թ.
Խաչատրյան Գագիկ Վարուժանի, ծնվ. 2000թ.
Շաշիկյան Տիգրան Հապետնակի, ծնվ. 2000թ.
Ավդալյան Լևոն Ռոբերտի, ծնվ. 1995թ.
Սահակյան Սևակ Հենրիկի, ծնվ. 2001թ.
Խանումյան Արամ Գերասիմի, ծնվ. 2000թ.
Հակոբյան Լևոն Արտյոմի, ծնվ. 2000թ.
Զաքարյան Հրաչիկ Ռուբիկի, ծնվ. 1997թ.
Երկանյան Սենո Շահենի, ծնվ. 2001թ.
Հակոպյան Սարգիս Հակոպի, ծնվ. 2001թ.
Հովհաննիսյան Էդմոն Հունանի, ծնվ. 2001թ.
Դավթյան Գրիգոր Վարդանի, ծնվ. 2000թ.
Լևոնյան Առնոլդ Ռուդիկի, ծնվ. 2000թ.
Վարդանյան Գարեգին Գևորգի, ծնվ. 2001թ.
Կարապետյան Վահե Արմենի, ծնվ. 2001թ.
Գևորկով Յուրի Նիկոլայի, ծնվ. 1985թ.
Հարությունյան Ռուդիկ Ֆրունզիկի, ծնվ. 1982թ.
Դանիելյան Էդուարդ Գառնիկի, ծնվ. 1983թ.
Մանասյան Արսեն Լևի, ծնվ. 1999թ.
Պապյան Արամ Հրաչիկի, ծնվ. 1973թ.
Օհանյան Արման Մայիսիկի, ծնվ. 1996թ.
Սարգսյան Վաչագան Հայկի, ծնվ. 1990թ.
Գասպարյան Ռուբեն Ավետիքի, ծնվ. 1988թ.
Գալստյան Արմեն Անդրանիկի, ծնվ. 1998թ.
Օհանյան Յուրի Սամսոնի, ծնվ. 1998թ.
Իսրաելյան Կարեն Զորավիկի, ծնվ. 1990թ.
Հարությունյան Դավիթ Վազգենի, ծնվ. 1989թ.
Սաֆարյան Ֆուրման Վալերիկի, ծնվ. 1978թ.
Հայրապետյան Կարեն Վարդգեսի, ծնվ. 1979թ.
Գրիգորյան Արմեն Գրիգորի, ծնվ. 1992թ.
Թովմասյան Օգսեն Խաչատուրի, ծնվ. 1979թ.
Բաբայան Նարեկ Աշոտի, ծնվ. 1996թ.
Ստեփանյան Կարեն Ռուբիկի, ծնվ. 1979թ.
Բաբայան Անդրանիկ Մանասերի, ծնվ. 1986թ.
Գաբրիելյան Դավիթ Մհերի, ծնվ. 1989թ.
Արշակյան Հայկ Արամի, ծնվ. 2001թ.
Սարյան Էրիկ Արտակի, ծնվ. 2002թ.
Անտոնյան Կարապետ Հովհաննեսի, ծնվ. 2000թ.
Ավետյան Ռազմիկ Արսենի, ծնվ. 2000թ.
Հակոբյան Դավիթ Արմենի, ծնվ. 2002թ.
Խաչատրյան Արման Խաչատուրի, ծնվ. 2001թ.
14։05_ Հայաստանի վարչապետՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ։
13։49_ Ռազմական գործողությունների սկզբից Ադրբեջանում խաղաղ բնակչության շրջանում վիրավորվածների թիվը հասել է 291֊ի, 61 մարդ զոհվել է, հայտնում է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը։
Ղարաբաղի ՄԻԴ Արտակ Բեգլարյանի փոխանցմամբ, Ղարաբաղում սեպտեմբերի 27-ից ի վեր զոհվել է 37 քաղաքացիական անձ, ևս 116-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել։
12:42_ Ֆրանսիայի Վիեն քաղաքը ճանաչեց Արցախի Հանրապետությունը: Այդ մասին «Դիզակ թերթ»-ին տեղեկացրել է Վիենի փոխքաղաքապետ Լևոն Սաքունցը:
Սա ֆրանսիական երրորդ քաղաքն է, որ ճանաչել է Արցախի անկախությունը («որպես նրա բնակչության անվտանգության, տարածաշրջանի և գլոբալ կայունության գրավական»): Առաջինը Ղարաբաղի անկախությունը ճանաչել էր Ալֆորվիլ քաղաքը, հետո՝ Լիմոնեն։
11։36_ Արցախի թեմի առաջնորդ Տեր Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի Ֆեյսբուքի էջից տեղեկանում ենք ՝
Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Արցախ է բերվել Հայոց բանակի Աշոտ Երկաթի Խաչը, որի մեջ զետեղված են Քրիստոսի Խաչափայտի սուրբ մասունքները:
10։44_ «Հյուսիսային թևում հակառակորդը կիրառում է ավիացիա և հրետանի։
Հարավային ուղղությամբ ինտենսիվ ծանր մարտերը շարունակվում են», – ՊՆ խոսնակ։
«Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը:
Հատկապես ինտենսիվ մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ», – հայտնում է Պաշտպանության Բանակը։
―――――――
Պատերազմի նախորդ օրերի տեքստային տրանսլյացիաները․
հոկտեմբերի 19
հոկտեմբերի 18
հոկտեմբերի 17
հոկտեմբերի 16
հոկտեմբերի 15
հոկտեմբերի 14
հոկտեմբերի 13
հոկտեմբերի 12
հոկտեմբերի 11
հոկտեմբերի 10
հոկտեմբերի 9
հոկտեմբերի 8
հեկտեմբերի 7
հոկտեմբերի 6
հոկտեմբերի 5
հոկտեմբերի 4
հոկտեմբերի 3
հոկտեմբերի 2
հոկտեմբերի 1
սեպտեմբերի 30
սեպտեմբերի 29
սեպտեմբերի 28
սեպտեմբերի 27