ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել է հանրությանը։ Նա, մասնավորապես, ասել է․
🔺 Ես հիմա շատ [մանրամասներ] չեմ կարող ասել՝ մարդկանց կյանքերը չվտանգելու համար։
🔺 Նրանք, ովքեր ջարդուփշուրներ են անում, թիկունքից հարվածում են դիրքերում կանգնող մեր տղաներին։
🔺 Մի ընդդիմադիր քաղաքական գործիչ, որն հիմա իմ հրաժարականն է պահանջում, երեկ չէ առաջին օրը Շուշիի դիրքերը թողել փախել է՝ գեներալի ուսադիրներով։
🔺 Այսօր ինձ ասացին, որ էս դեբոշներ սարքողների մեջ կան, օրինակ, օլիգարխների, այսպես ասած, հանցավոր խմբեր։ Այդ մարդիկ են, որոնք քսան տարի գողացել են զինվորից, գողացել են բանակից, որոնք քսան տարի հարկ չեն վճարել, այսօր եկել են ազգի ու դավաճանության մասին են խոսում։
🔺 Այդ մարդիկ ի՞նչ գործ ունեն Երեւանում։ Արցախի նախագահի կոչերը չեն լսե՞լ, օգնելու աղաղակները չե՞ն լսել, ի՞նչ գործ ունեն Երեւանում կամուֆլյաժով։
🔺 Հիմա պատեհ առիթ է իրենց համար, դուրս են եկել իրենց թալանածը պաշտպանելո՞ւ։
🔺 Գիտե՞ք՝ ինչի են ազատ մտնում ջարդուփշուր անում։ Որովհետև ինչքան ոստիկան կա, ինչքան ԱԱԾ կա, ինչքան ՊՊԾ կա՝ բոլորը դիրքերում են, իմ որդին էլ է դիրքերում, իմ կինն էլ է դիրքերում…
🔺 Ես հասկանում եմ, որ պիտի բովանդակային և մանրամասն բացատրություններ տալ:
🔺 Ես ուզում եմ, որ մի բան հասկանանք․ այս որոշումը կայացվել է ռազմական իրավիճակի վերլուծության արդյունքում և այն մարդկանց գնահատականի և նրանց լսելու արդյունքում, որոնք ամենաշատն են տիրապետում ռազմական իրավիճակին։
🔺 Մեր փառապանծ բանակը այսօր կռվել է ահաբեկիչների, ՆԱՏՕ-ի երկրորդ բանակի և Ադրբեջանի դեմ։ Եվ ինչու չենք կարողացել այնպես անել, որ այսօրվա թուղթն այլ բովանդակություն ունենա։ Որովհետեւ քսանհինգ տարի խմել ենք մեր զինվորի ու բանակի կենացը, և այդ օղին, գինին, սեղանին դրված հացը որոշ մարդիկ գնել են գողացված փողով։ Մենք’ սեղանին նստած, իմացել ենք, որ այդ հացը գողացված փողով է գնված, բայց հավեսով կերել ենք, խմել ենք, հոտնկայս խմել ենք զինվորի կենացը։ Զինվորին պահել ենք թերմացքներով, ութսունականների զենքերով, և մեր հույսը եղել է, որ բանակցային գործընթացում կռուտիտ կլնինենք։
🔺 Լավ’ հինգ, վեց, տասը տարի կռուտիտ եղանք, ինչքա՞ն կարելի է կռուտիտ լինել։ Դրա վերջն ի վերջո գալիս է, և երբ այդ վերջի մասին չես մտածում… Ես առաջին օրվանից տեղեկացել եմ բանակցային բովանդակությանը։ Ընդ որում՝ բանակցային բովանդակությանը մի վիճակում, որտեղ կռուտիտների բոլոր ռեսուրսներն այլեւս սպառված են։
🔺 Ես ի՞նչ եմ արել․ ոչ թե գնացել և այդ բանակցային ժառանգությունը վերցրել և ասել եմ՝ ես հիմա կանեմ դրա արդյունքները, այլ փորձել եմ պատրաստվել այս օրվան, ամեն ինչ արել եմ դրա համար, ինչ հնարավոր էր, ինչ հնարավոր էր անել երկուսուկես տարում։
🔺 Մենք այս որոշումը կայացրել ենք՝ հաշվի առնելով ռազմական իրադրությունը՝ ոչ միայն այսօրվա, այլև նրա հնարավոր շարունակությունը։
🔺 Ես խնդրում եմ բոլոր քաղաքացիներին տուրք չտալ ջարդարարների խմբերին, որովհետև այնտեղ են կուսակցական հայտնի շրջանակներ, մարդ կա՝ հարուցված քրգործի շրջանակներում պետությանը 80 մլրդ դրամի պարտավորություն ունի։ Դա ավելին է, քան Հայաստան համահայկական հիմնադրամին ուղարկած փողը։ Այդ գումարը պիտի դառնար զենք, տեխնիկա, գիտություն, ԱԹՍ, և այլն։
🔺 Այդ մարդիկ էսօր դեբոշ են անում՝ իրենց թալանելու իրավունքը վերագտնելու համար։