Թարմացումներին կարող եք հետևել
մեր տելեգրամ ալիքում՝ https://t.me/epressam:
20:22_ Երևանի փոխքաղաքապետը տեղեկացրել է, որ մայրաքաղաքի հյուրանոցներում և հյուրանոցային տներում ժամանակավորապես բնակվող ԱՀ քաղաքացիների կոմունալ վճարումներիը կիրականացվեն պետության կողմից, գրում է Արցախի կառավարության օպերատիվ շտաբը։
20:18_ Ֆրանսիական BERINGER AERO ընկերությունը դադարեցրել է մատակարարումները թուրքական ԱԹՍ արտադրողներին՝ սարքավորումները ռազմական անօդաչուներում օգտագործելու և արտադրանքը Լեռնային Ղարաբաղի մարտերում կիրառվող պատճառով։
18:19_ Հայաստանի առաջին տիկին Աննա Հակոբյանը գրել է, որ իր կողմից առաջնորդվող կանանց ջոկատը տասնօրյա մարզումներից հետո պատրաստ է մարտական առաջադրանքի կարարման։
«Ջոկատը կոչել ենք Տիգրան Մեծի դստեր, Մեծ Հայքի թագուհի Էրատոյի անունով», – գրել է Հակոբյանը։
18:16_ Օրվա ընթացքում Ստեփանակերտի ուղղությամբ կասետային հրթիռներ են արձակվել։ Հրթիռներն ընկել են բնակելի տների վրա ու շենքերին հարող տարածքներում, վնասել տանիքները, պատշգամբներն ու լուսամուտները։ Քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան։
Թիրախորվել է նաև Շուշին․ «ավերածություններն ու վնասների չափն անհաշիվ է», հույտնում է Ղարաբաղի արտակարգ իրավիճակների պետծառայությունը։
17:42_ Ադրբեջանի ԶՈՒ կողմից անտառային տարածքներում հրետակոծությունների և քիմիական ռումբերի կիրառման հետևանքով Հայաստանում և Արցախում ոչնչացվել է ավելի քան 2000 հեկտար անտառածածկ տարածք, հայտնում է շրջակա միջավայրի նախարարությունը։
17:41_ Հայաստանի նախագահը ուղերձ է հղել ժողովրդին․
Խրախուսել է միասնականությունը, շնորհակալություն հայտնել զինվորներին, կորոնավիրուսի դեմ պայքարող բուժաշխատողներին, նվիրատվություններ անող սփյուռքահայերին և այլն։
16:58
https://twitter.com/epressam/status/1324694837778649088
15:52_ ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների տեսակոնֆերանսի ընթացքում Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հայտարարել է, որ, թեև Ադրբեջանը շահագրգռված է զարգացնել ԱՊՀ անդամ երկրների հետ համագործակցությունը՝ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով, առանց Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման ԱՊՀ-ի հետ համապարփակ համագործակցությունն անհնար է։
14:38_ Լավրովը նոյեմբերի 5-ին հեռախոսազրույց է ունեցել Հայկո Մաասի հետ:
Ի թիվս այլի՝ ռուս ու գերմանացի արտգործնախարարները քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և վերահաստատել հոկտեմբերի 10-ի հայտարարությամբ ամրագրված եռակողմ պայմանավորվածությունների շուտափույթ իրականացման անհրաժեշտությունը, գրված է ՌԴ ԱԳՆ կայքում:
13:37_ * Կատալոնական Բերգա քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը։
* Արցախի անկախությունը ճանաչել է նաև Ուրուգվայի Պայսանդուի նահանգը։
13։26_ ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները ժամը 11:30-ի սահմաններում հարավարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի ԱԹՍ, հայտնում է Արծրուն Հովհաննիսյանը։
13։03_ «Թուրքական հետախուզությունը ներգրավված է Լեռնային Ղարաբաղի իրադարձություններում. Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը «զգում է» դա և տեսնում այդ աշխատանքի «առանձին տարրերը»», – РИА новости-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։
Նարիշկինն անդրադարձել է նաև ԼՂ ռազմական գործողություններում սիրիացի վարձկանների մասնակցությանը` ընդգծելով, որ ռուսական կողմն այդ մասին ճշգրիտ տվյալներ ունի:
12:13_ «Ստեփանակերտը հրթիռակոծվում է կասետային ռումբերով։
Թշնամու թիրախում քաղաքն է՝ բնակելի շենքերով, քաղաքացիական ու հանրային ենթակառուցվածքներով։ Տուժածների վերաբերյալ տվյալներ առայժմ չկան», — հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից։
11։29_ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնից տեղեկացնում են, որ շտապ անհրաժեշտ է.
1-ին կարգի բացասական արյուն (O (I) RH-)
3-րդ կարգի դրական և բացասական արյուն (B(III) RH+, B(III) RH-)
4-րդ կարգի դրական և բացասական արյուն (AB(IV) RH+, AB(IV) RH-)
«Խնդրում ենք մոտենալ անձնագրով՝ 09:00-ից մինչև 13:00: Հեռ. 010-28-38-23», – ասված է հաղորդագրությունում։
11:28
https://twitter.com/epressam/status/1324623270394646528
11:05_ Նոյեմբերի 5-ին և լույս 6-ի գիշերը ռազմաճակատի բոլոր հիմնական ուղղություններում մարտական գործողությունները շարունակվել են: ՊԲ ստորաբաժանումները պաշտպանողական արդյունավետ մարտեր են վարել …արևելյան, հարավային ու հարավ-արևմտյան հատվածներում, հայտնում է ՊԲ-ն:
🔺Շուշիի ուղղությամբ թշնամական գրոհային խմբերի բազմակի հարձակման փորձերը նույնպես կասեցվել են:
🔺Հակառակորդը լուրջ կորուստներ է կրել նաև հարավ-արևմտյան՝ Բերձորի հատվածում:
Ամբողջ օրվա ընթացքում հակառակորդը հրթիռահետանային հարվածներ է հասցրել նաև Արցախի խաղաղ բնակավայրերին ու քաղաքացիական ենթակառուցվածքներին: Քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ:
Հարձակողական գործողությունները թշնամական ուժերի կողմից ճակատային գծի բոլոր ուղղություններում շարունակվում են:
11։02_ 🦠 Վերջին մեկ օրում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 2210 նոր դեպք
1647 հոգի առողջացել է,
🦠 37 հոգի’ մահացել. 30-ը’ կորոնավիրուսից, 7-ը’ «այլ պատճառով»:
38088 հոգի փաստացի բուժման մեջ է։
🦠 Վերջին մեկ օրում 5202 թեստ է արվել, որոնցից 42․4%-ը’ դրական։
10։05_ Նոյեմբերի 5-ին լույս 6-ի գիշերը խաղաղ բնակավայրերում անհանգիստ է եղել։ Կան տուժածներ։
Ադրբեջանաթուրքական ուժերն ամբողջ գիշեր ինտենսիվ կրակի տակ են պահել Շուշի և Ստեփանակերտ քաղաքները։ Հրթիռակոծության հետևանքով Շուշիում հրդեհվել են մի քանի բնակելի տներ, իսկ մայրաքաղաքում կան ավերածություններ։ Դեպքերի վայրերում աշխատում են ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները, հայտնում եմ ԱՀ ԱԻՊԾ-ից։
🔺 Քաղաքացիական բնակչության շրջանում նախնական տվյալներով կա 3 զոհ։ Մյուս տվյալները ճշտվում են։
08։58_ Անվանգության նկատառումներից ելնելով` փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը։
Հայաստանի ԱԻՆ-ը, Վրաստանի և Ռուսաստանի իր գործընկերներին հղվելով, հայտնում է նաև, որ՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։
Օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:
―――――――
Պատերազմի նախորդ օրերի տեքստային տրանսլյացիաները․
նոյեմբերի 5
նոյեմբերի 4
նոյեմբերի 3
նոյեմբերի 2
նոյեմբերի 1
հոկտեմբերի 31
հոկտեմբերի 30
հոկտեմբերի 29
հոկտեմբերի 28
հոկտեմբերի 27
հոկտեմբերի 26
հոկտեմբերի 25
հոկտեմբերի 24
հոկտեմբերի 23
հոկտեմբերի 22
հոկտեմբերի 21
հոկտեմբերի 20
հոկտեմբերի 19
հոկտեմբերի 18
հոկտեմբերի 17
հոկտեմբերի 16
հոկտեմբերի 15
հոկտեմբերի 14
հոկտեմբերի 13
հոկտեմբերի 12
հոկտեմբերի 11
հոկտեմբերի 10
հոկտեմբերի 9
հոկտեմբերի 8
հեկտեմբերի 7
հոկտեմբերի 6
հոկտեմբերի 5
հոկտեմբերի 4
հոկտեմբերի 3
հոկտեմբերի 2
հոկտեմբերի 1
սեպտեմբերի 30
սեպտեմբերի 29
սեպտեմբերի 28
սեպտեմբերի 27