Հոկտեմբերի 29, 2020
Տարիներ ի վեր, իբրև արվեստագետ, ես աշխատել եմ հակամարտող տարածքներում և տեղական իրավիճակին պատասխանել նրբերանգված և մարտահրավերային արվեստի գործերով: Երկու անգամ (2018 և 2006) աշխատանքներս Հայաստանի Նորարար փորձառական արվեստի կենտրոնում՝ ՆՓԱԿ-ում, ցուցադրած լինելով, այս տարի առաջին անգամ ցուցադրվում եմ Ադրբեջանում: ՅԱՐԱԹ (YARAT) ժամանակակից արվեստի կենտրոնում մարտին բացված իմ անհատական ցուցահանդեսը համավարակի պատճառով երկարաձգվել է։
Այդ ընթացքում սրվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը։ ՅԱՐԱԹ ժամանակակից արվեստի կենտրոնը սոցիալական ցանցերում շրջանառում է իմ ցուցահանդեսի պաստառը շենքի ճակատը ծածկող ազգային դրոշի կողքին՝ քաղաքական դրդապատճառներով արված հայտարարության հետ մեկտեղ, որը ոչ մի անելիք չունի իմ անկախ տեսլականի և իմ ցուցահանդեսի բովանդակության հետ։
Հաստատությունը մերժել է ցուցահանդեսի պաստառը և հիշյալ պատկերը սոցիալական ցանցերից հեռացնելու իմ խնդրանքները, ուստի ՅԱՐԱԹ ժամանակակից արվեստի կենտրոնում իմ ցուցահանդեսն անհապաղ փակելու հրապարակային պահանջից բացի ես այլ ընտրություն չունեմ։ Ես հրաժարվում եմ թույլ տալ, որ իմ աշխատանքը քաղաքական գործիքավորումների զոհը դառնա:
Քաջ գիտակցում եմ, որ արվեստի հաստատությունները շատ երկրներում գործում են քաղաքական բարդ հանգամանքներում, հնազանդվում պետության ճնշումներին՝ որպես ինքնապահպանման միջոց: Միևնույնն է, ինստիտուցիաները՝ անկախ երկրից, չպետք է հաստատեն պետության միջամտությունը և զրկվեն իրենց հիմնական առաքելությունից՝ պաշտպանել արվեստագետների՛ բարովարքությունը, արվեստի գործերը և ցուցահանդեսները։
Հարգանքներով,
Ահմետ Օղուտ
թարմացում. Արդյունքում ցուցահանդեսն այսօր փակվել է․ հաստատության կայքում փոխվել են ցուցադրության ամսաթվերը` ասես այն արդեն ավարտված էր:
Հայտարարությունը (անգլերեն լեզվով) հոկտեմբերի 29-ին հրապարակվել է
արվեստագետ Ահմետ Օղուտի (Ahmet Öğüt) ֆեյսբուքյան էջում։
Ահմետ Օղուտի գործերը՝ ahmetogut.com