թարմացում․ 23։50 ― Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության հրապարակած վերջին տվյալներով, Իզմիրում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առնվազն 17 մարդ է մահացել, 709 հոգի վիրավորվել է: Որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են։
Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Երևանի ժամանակով 15։51-ին, Հունաստանում և Թուրքիայում երկրաշարժ է եղել։
Earthquaketrack-ի փոխանցմամբ, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է հունական Կարլովասի քաղաքից 14կմ և թուրքական Իզմիրից 17կմ հեռավորության վրա, մագնիտուդը՝ մոտ 7 բալ։
Կան ավերվածություններ։ Տուժածների մասին տեղեկություններ դեռևս չկան։
https://twitter.com/epressam/status/1322158008244330496