Թարմացումներին կարող եք հետևել
մեր տելեգրամ ալիքում՝ https://t.me/epressam:
03:21_ «Ստեփանակերտում րոպեներ առաջ ավարտվեց տագնապի ազդանշանը։
Ադրբեջանն Արցախի մայրաքաղաքի վրա ևս 5 հրթիռ արձակեց։
Նախնական տվյալներով տուժածներ ու ավերածություններ չկան», – գրել է ԱՀ ԱԻՊԾ-ն։
00:07_ ԱՄՆ նախագահի թեկնածու, դեմոկրատ Ջո Բայդենը
1․ խորհուրդ է տվել գործող նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու համար ուղիղ բանակցություններ վարել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ,
2․ խոսք է տվել, որ ընտրվելու դեպքում էականորեն կակտիվացնի ամերիկյան դիվանագիտական ջանքերը՝ ուղղված ԼՂ խնդրի կարգավորմանը։
22:12_ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի՝ օրը ամփոփող ճեպազրույցից․
🔺 Այսօր ողջ օրը Ադրբեջանի ԶՈՒ-ն և նրան զինակցող ահաբեկչական խմբավորումները շարունակել են հարձակվողական տարաբնույթ գործողությունները՝ Հայաստանի Հանրապետության սահմանի երկայնքով տեղակայված ստորաբաժանումների ուղղությամբ, Արցախի հյուսիսից մինչ հարավ
🔺 Բերձորի (Լաչինի) ուղղությամբ՝ հարավային հատվածում, որոշակի ոչ լայնամասշտաբ մարտական գործողություններ են ընթացել։ Դեպի Բերձոր առաջանալ հակառակորդին չի հաջողվել։ Մեր ԶՈՒ-ին հաջողվել է որոշակի դիրքային բարելավում իրականացնել։
🔺 Հյուսիսային ուղղությամբ հիմնականում հրետանային կրակ է վարվել՝ Մարտակերտ և ավելի հյուսիս ընկած ստորաբաժանումների ուղղությամբ։
🔺 Օրվա ընթացքում ռմբակոծվել են խաղաղ բնակավայրերը․ կան քաղաքացիական զոհեր և վիրավորներ՝ Շուշի և Ստեփանակերտ քաղաքներում։ Հարված է հասցվել ծննդատանը և այլ շինություններին։
🔺 Մարտական գործողությունները շարունակվել են նաև հարավային ուղղությամբ։ Նախորդիվ նշված գյուղերի ուղղությամբ շարունակվել են դիվերսիոն խմբերի չեզոքացման աշխատանքները։ Այդ աշխատանքները շարունակվում են նաև հիմա։ Որևէ առանձին կամ առարկայական զարգացում այս ուղղությունից նշել չեմ կարող։
🔺 Մարտական գործողությունները չունեն նույն խտությունը, նույն ընդգրկվածությունը, նույն դինամիկան, ինչ նախկինում։ Դրանք օջախային են, բայց շարունակական։
🔺 Կիրառվում են հիմնականում դիվերսիոն խմբեր, հրետանային միջոցներ, մասամբ՝ օդուժ։
21:57 _ «Կրկին նախազգուշացնում ենք ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությանը՝ մեր խաղաղ բնակավայրերին հասցված ոչ մի հարված անպատասխան չի մնում և չի մնալու. ուշքի եկեք…
Իսկ ադրբեջանական բնակավայրերի այն բնակչությանը, որոնց տներին մոտ են տեղակայված ռազմական օբյեկտները, ևս մեկ անգամ հորդորում ենք հեռանալ, որպեսզի ադրբեջանական իշխանությունների պատերազմական հանցագործությունների պատճառով և մեր պատասխան գործողությունների արդյունքում չդառնան կենդանի վահան», — Ղարաբաղի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյան
21:52 _ Իտալիայի Չերքիարա դի Կալաբրիա քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը։
21:15 _ «Վերջին օրերին ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտվել և կանխվել են Արցախից դեպի Հայաստան անօրինական ճանապարհով զենք-զինամթերք տեղափոխելու մի շարք դեպքեր: Հավելենք, որ առանձին դեպքերում ներգրավված են եղել նաև քրեական ենթամշակույթ կրող անձինք, ովքեր համանման քայլեր են ձեռնարկել ռազմական գործողություններին մասնակցող որոշ անձանց միջոցով», – հաղորդել է ԱԱԾ-ն։
20:14 _ «Ռադիոհետախուզական տվյալների համաձայն՝ թուրք-ադրբեջանական վարձկանների, ահաբեկիչների մարտավարությունն ու հեռախոսազրույցները վերլուծելով և հետախուզական փաստերը համադրելով, ակնհայտ է դարձել, որ վերջին օրերին հայկական ստորաբաժանումների կողմից առաջնագծի որոշ ուղղություններում մարտավարական նպատակներով հետ քաշվելու արդյունքում, տվյալ հատվածներում Արդբեջանի զինված ուժերը ջանադրաբար ստեղծում են ահաբեկչական խմբավորումների բազաներ, որոնց գործողությունները կարող են ավելի սրել և ապակայունացնել իրավիճակը ոչ միայն Հայաստանի և Արցախի սահմաններում, այլ նաև լուրջ վտանգ ներկայացնել ամբողջ տարածաշրջանի համար», – ասված է Ղարաբաղի պաշտպանության բանակի տարածած հաղորդագրությունում
17:58_ Շուշիում հրթիռակոծությունից հետո մարդասիրական առաքելություն իրականացնելու ժամանակ վիրավորում են ստացել ԱՀ ԱԻ պետական ծառայության Շուշիի շրջանային բաժնի 3 փրկարարներ։
Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության, հայտնում է ԱՀ ԱԻՊԾ֊ն։
17:38_ Ստեփանակերտը կրկին ռմբակոծվում է։
Տեղում աշխատող լրագրողների փոխանցմամբ՝ միացվել է տագնապի ազդանշանը, լսվում են պայթյունի ձայներ։
17։31_ Հոկտեմբերի 28-ի արտահերթ նիստում խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով, ինչպես գրել էինք, ռազմական դրության կամ պատերազմի ժամանակ խստացվում է մի շարք հանցանքների համար նախատեսված պատժաչափը։
Խտացումն, ըստ ԱԺ կայքում հրապարակված նախագծի, վերաբերելու է ՔրՕր-ի 8 հոդվածներին․
🔺 327-րդ — Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը (4-ից 8 տարվա փոխարեն՝ 6-ից 12 տարի ազատազրում)
🔺 327.1-րդ — Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայության վայրն ինքնակամ թողնելը (3-ից 8 տարվա փոխարեն՝ 6-ից 12 տարի ազատազրում)
🔺 327.2-րդ — Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայությունից խուսափելը (6-ից 12 տարվա փոխարեն՝ 8-ից 15 տարի ազատազրկում)
🔺 327.5-րդ — Ազատազրկման ձևով պատիժը կրելուց հետո զինվորական կոմիսարիատ ներկայանալուց խուսափելը (1-ից 3 տարվա փոխարեն՝ 2-ից 6 տարի ազատազրկում)
🔺 327․6 — Զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելը (5-ից 8 տարվա փոխարեն՝ 5-ից 10 տարի ազատազրկում)
🔺 328-րդ — Պատերազմի ժամանակ պարհակներ կատարելուց կամ հարկեր վճարելուց խուսափելը (առավելագույնը 4 տարվա փոխարեն՝ 1-ից 5 տարի ազատազրկում)
🔺 356-րդ — Հրամանը չկատարելը (5-ից 15 տարվա փոխարեն՝ 8-ից 15 տարի ազատազրկում)
🔺 361-րդ — Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը (3-ից 8 տարվա փոխարեն՝ 6-ից 12 տարի ազատազրկում)
🔺 362-րդ — Դասալքությունը (6-ից 12 տարվա փոխարեն՝ 8-ից 15 տարի ազատազրկում)
Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո`անմիջապես:
16:15_ ԱՀ ԱԻՊԾ-ն հաստատում է Ստեփանակերտի ռմբակոծության ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ կողմից ռազմական ավիացիայի կիրառումը
«Ստեփանակերտում մի ամբողջ թաղամաս է վնասվել: Այստեղ կիրառվել է ռազմական ավիացիա:
Ռմբակոծության հետևանքով վնասվել կամ ամբողջությամբ ավերվել են բնակելի տներ, ավտոմեքենաներ», – ասված է արտակարգ իրավիճակների պետծառայության հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Ստեփանակերտը ռմբակոծվում է «Սմերչ» համակարգից։
16:02_ Սահմանամեձ շրջկենտրոն Բարդայի ռմբակոծության հետևանքով զոհվածների թիվը հասել է 20-ի, մոտ 60 քաղաքացիական վիրավոր կա։
Թվիթերի իր էջում այս մասին գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Ադրբեջանի դատախազությունը ավելի վաղ հայտնել էր 19 զոհերի և մոտ 60 վիրավորների մասին։
15:56_ Մայրաքաղաք Ստեփանակերտի ուղղությամբ թուրքական F-16 կործանիչների կիրառման տեղեկությունների իսկությունը ճշտվում է:
Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը, «Արմենպրես»
15։55_
https://twitter.com/epressam/status/1321420088365535238
15։47_
https://twitter.com/epressam/status/1321418084381564931
15:41_ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները երեկվա հեռախոսազրույցում չեն քննարկել Թուրքիայի մասնակցությունը ղարաբաղյան խնդրի կարգավորմանը, ասել է Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Պեսկովը կրկին շեշտել է, որ որևէ այլ երկրի մասնակցությունը հակամարտության կարգավորման գործընթացին հնարավոր է միայն հակամարտող կողմերի՝ Հայաստանն ու Ադրբեջանը, համաձայնության դեպքում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկվա հեռախոսազրույցը մեկնաբանել է այլ կերպ․ թուրքական խորհրդարանի այսօրվա նիստում Էրդողանը հայտարարել է, թե «մենք լավ բանակցություններ անցկացրինք Պուտինի հետ: Քննարկեցինք Ղարաբաղի խնդիրը: Ասացինք. – «Եկեք ավարտենք այս ամենը Կովկասում, համատեղ քայլեր անենք, խոսենք կողմերի հետ»: Հիմա կարևոր է հստակ որոշել՝ լուծո՞ւմ ենք այս խնդիրը, թե՞ ոչ»։
15:29_
https://twitter.com/epressam/status/1321414420380135425
15:00_ «Սմերչ» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքից թշնամին հրետակոծում է մայրաքաղաք Ստեփանակերտը։ Տուժածների և վնասների մասին տեղեկությունը ճշտվում է։ Ստեփանակերտում օդային տագնապ է, հայտնում է ԱՀ ԱԻՊԾ-ից։
14։47_ Ադրբեջանական կողմը հայտնում է, որ Բարդայի այսօրվա ռմբակոծման հետևանքով զոհվել է 14 քաղաքացիական անձ, կա ավելի քան 40 վիրավոր։
Հայաստանի ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ավելի վաղ գրել էր, որ Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունները, իբր «Հայաստանի ԶՈՒ-ն Սմերչով հարվածել է Բարդա քաղաքին» կեղծ են:
14:41_ Ադրբեջանի ԶՈՒ-երը թիրախավորել են Ստեփանակերտի ծննդատունը։
Տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են, հայտնում է Արցախի Տեղեկատվական շտաբը։
14:30_ Թուրքիան առաջարկել է Ռուսաստանին միասին և վերջնական լուծել Ղարաբաղյան խնդիրը:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ’ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
14:25_ Բողոքի ակցիա Չեխիայում’ DANA ինքնագնաց հրետանային կայանքներ արտադրող «Չեխոսլովակ գրուպ» ընկերության մոտ շենքի մոտ։
DANA-ի կայանքները ակտիվորեն կիրառվում են ադրբեջանական ԶՈՒ կողմից. Չեխիայի հայ երիտասարդական միության կարծիքով’ հայերի արյունը նաև նրանց ձեռքերին է։
14:12_ Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունը, թե, իբր, Հայաստանի ԶՈւ-ն Սմերչով հարվածել է Բարդա քաղաքին, անհիմն և կեղծ է, – հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
13:59_ «Իմ անունից կեղծ լուրեր են տարածվում Արցախի քաղաքների մասին։ Մի հավատացեք դրան», — Արծրուն Հովհաննիսյան
13։19_ ՊԲ-ն հրապարակել է ռազմական գործողությունների ընթացքում զոհված 59 զինծառայողների անունները․
Վիրաբյան Գևորգ Մուշեղի, ծնվ. 1994թ.
Չատինյան Արեն Արթուրի, ծնվ. 2000թ.
Հովհաննիսյան Հարութ Արտակի, ծնվ. 2001թ.
Ալեքսանյան Աշոտ Նորիկի, ծնվ. 2002թ.
Մնացականյան Նորայր Բենիկի, ծնվ. 2000թ.
Հովակիմյան Արա Մաքսիմի, ծնվ. 1988թ.
Սերոբյան Սևակ Լևոնի, ծնվ. 1987թ.
Մանուչարյան Մհեր Գարիկի, ծնվ. 1990թ.
Մելիքյան Վահե Վահագնի, ծնվ. 1996թ.
Դալլաքյան Արկադիա Ֆելիքսի, ծնվ. 1978թ.
Գասպարյան Հայկ Դավիթի, ծնվ. 1984թ.
Մելքոնյան Կարեն Վաչիկի, ծնվ. 1991թ.
Մադոյան Արա Մաքսիմի, ծնվ. 1977թ.
Պահեստազորային Արոսյան Մելիքսեթ Սարգսի, ծնվ. 1992թ.
Պահեստազորային Ղուկասյան Արթուր Արայի, ծնվ. 1991թ.
Պահեստազորային Մուսիկյան Կարեն Լևոնի, ծնվ. 1987թ.
Աբգարյան Գևորգ Վազգենի, ծնվ. 1980թ.
Բալայան Գրիշա Մանասի, ծնվ. 1990թ.
Պետրոսյան Արեն Սամվելի, ծնվ. 2001թ.
Մարգարյան Վլադիմիր Սպարտակի, ծնվ. 2002թ.
Ղազարյան Մելքոն Ավետիսի, ծնվ. 1982թ.
Պետրոսյան Մուշեղ Գևորգի, ծնվ. 1988թ.
Սարգսյան Համլետ Աշոտի, ծնվ. 1994թ.
Եգանյան Էրիկ Գառնիկի, ծնվ. 1981թ.
Ավետիսյան Տիգրան Սմբատի, ծնվ. 1996թ.
Մամիկոնյան Արսեն Ալեքսանդրի, ծնվ. 1996թ.
Նուրբեկյան Մուշեղ Հարությունի, ծնվ. 1981թ.
Դավթյան Գարիկ Ադամի, ծնվ. 2001թ.
Գրիգորյան Սահակ Վարազդատի, ծնվ. 1984թ.
Հովակիմյան Արա Ժիրայրի, ծնվ. 1989թ.
Պահեստազորային Ոսկանյան Տիգրան Ռաֆիկի, ծնվ. 1993թ.
Ղազարյան Արմեն Վաղինակի, ծնվ. 2001թ.
Թումանյան Գոռ Սեյրանի, ծնվ. 2000թ.
Գաբրիելյան Յուրա Աշոտի, ծնվ. 2002թ.
Խոմով Աշոտ Միհրանի, ծնվ. 2001թ.
Չաթալյան Ռուբեն Կիրակոսի, ծնվ. 2002թ.
Ալեյան Դավիթ Վաչագանի, ծնվ. 2001թ.
Քոչարյան Արման Արտուշի, ծնվ. 2000թ.
Աթաբեկյան Արման Սանասարի, ծնվ. 2001թ.
Գևորգյան Արեգ Վահագնի, ծնվ. 2001թ.
Խուրշուդյան Լևոն Գևորգի, ծնվ. 2001թ.
Ավետիսյան Տիգրան Գևորգի, ծնվ. 2000թ.
Գևորգյան Ռոման Կարապետի, ծնվ. 2000թ.
Ավետիսյան Երվանդ Մխիթարի, ծնվ. 2000թ.
Համբարձումյան Ռուբեն Կարենի, ծնվ. 2001թ.
Մանուկյան Լևոն Արայի, ծնվ. 2000թ.
Հակոբյան Դավիթ Արամի, ծնվ. 2001թ.
Խաչատրյան Սերյոժա Արամի, ծնվ. 2001թ.
Ղասաբյան Արման Կամոյի, ծնվ. 2001թ.
Իվանով Պյոտր Արմենի, ծնվ. 2000թ.
Աղաբաբյան Վահե Ներսեսի, ծնվ. 2001թ.
Մահտեսյան Գուրգեն Գևորգի, ծնվ. 2001թ.
Բալբաբյան Արտակ Ազատի, ծնվ. 2001թ.
Սայադյան Թորգոմ Արզումանի, ծնվ. 2001թ.
Եղիկյան Վահե Արթուրի, ծնվ. 2001թ.
Հարությունյան Եփրեմ Դավիթի, ծնվ. 2001թ.
Քալոյան Մուրադ Յուրիկի, ծնվ. 2000թ.
Կիրակոսյան Դավիթ Արտակի, ծնվ. 2000թ.
Մոսոյան Դավիթ Արամի, ծնվ. 2001թ.
12։59_ «Սմերչ» կայանքից մեկ հարված հասցվել է մայրաքաղաք Ստեփանակերտին։
Տուժածներ չկան, հայտնում են ԱՀ ԱԻՊԾ֊ից։
12։47_ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հրետակոծվում է Շուշին։ Խաղաղ բնակչության շրջանում կա մեկ զոհ և երկու վիրավոր, հայտնում է ԱՀ ԱԻՊԾ֊ն։
12:17_ Ermenihaber թուրքահայ պարբերականը’ հիմնվելով թուրքական ռազմագիտական աղբյուրների, միջազգային լրատվականների և հայկական ՊՆ/ՊԲ հաղորդումների վրա, պատկերավոր ներկայացնում է’ ինչից է բաղկացած թուրքական հայտնի Bayraktar TB-2 ԱԹՍ-ը և ինչպես է ղարաբաղյան հակամարտությունում ընդգրկվելը ազդել դրա բաղադրիչների ներմուծման վրա։
Հոդվածը` այստեղ։
11։08_ Երեկ 4695 թեստ է կատարվել, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2241 նոր դեպք: Ունենք 694 առողջացած։ 21 հոգի մահացել է կորոնավիրուսից, կորոնավիրուսով վարակված ևս 5 հոգի, ըստ առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով։
11:06_ Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը Արցախի բնակավայրերում համեմատաբար հանգիստ է եղել։
Երեկոյան Մարտունին և Ասկերանի վերին ենթաշրջանն են հայտնվել թշնամական ուժերի թիրախում, իսկ կեսգիշերից հետո կայուն լարված իրավիճակը պահպանվել է` առանց կրակի։
Առավոտյան ռազմագործողություններին զուգահեռ, խաղաղ բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանը նորից կրակ է վարել։ Ավետարանոցի ձորակում իրավիճակը մնում է լարված։
Իսկ քիչ առաջ բերդաքաղաք Շուշին է թիրախավորվել։ Տուժածներ չկան, հայտնում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
09:43_ Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն, հայտնում է Պաշտպանության բանակը։
Երեկոյան հակառակորդը շարունակել է հրետակոծել խաղաղ բնակավայրերը, մասնավորապես թիրախում էին հայտնվել Մարտունին, Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի գյուղերը:
Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի որոշ ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են հակառակորդի դիվերսիոն խմբերի ոչնչացման գործողությունները:
09:01_ Գլենդելը ճանաչեց Արցախի անկախությունը:
―――――――
Պատերազմի նախորդ օրերի տեքստային տրանսլյացիաները․
հոկտեմբերի 27
հոկտեմբերի 26
հոկտեմբերի 25
հոկտեմբերի 24
հոկտեմբերի 23
հոկտեմբերի 22
հոկտեմբերի 21
հոկտեմբերի 20
հոկտեմբերի 19
հոկտեմբերի 18
հոկտեմբերի 17
հոկտեմբերի 16
հոկտեմբերի 15
հոկտեմբերի 14
հոկտեմբերի 13
հոկտեմբերի 12
հոկտեմբերի 11
հոկտեմբերի 10
հոկտեմբերի 9
հոկտեմբերի 8
հեկտեմբերի 7
հոկտեմբերի 6
հոկտեմբերի 5
հոկտեմբերի 4
հոկտեմբերի 3
հոկտեմբերի 2
հոկտեմբերի 1
սեպտեմբերի 30
սեպտեմբերի 29
սեպտեմբերի 28
սեպտեմբերի 27