«Մի քանի տասնյակ երիտասարդներ` մոտ 40 հոգի, նրանցից մեկին գիտեմ որպես դաշնակցական Գերասիմ, հարձակվել են Ազատության գրասենյակի վրա «սերվերները կոտրելու, որ եթեր չմտնենք»:
Փորձել են կոտրել դուռը ու հարվածել ինձ ու օպերատրին», – գրել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արտակ Համբարձումյանը:
Ավելի վաղ հրոսակախմբերը հարձակվել էին Կառավարության շենքի վրա, ներխուժել տարածք, ջարդուփշուր արել պատուհանները, ներսի գույքը։ Այնուհետև՝ տեղափոխվել Ազգային ժողով, ներխուժել նաև խորհրդարանի շենք, իսկ խորհրդարանի բակում՝ կանգնեցրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի մեքենան, որտեղ Միրզոյանից բացի գտվում էին նաև նրա կինը և անչափահաս երեխաները, ու դաժան ծեծի ենթարկել պատգամավորին՝ պահանջելով ասել վարչապետ Նիկոլ Փաշինյանի գտվելու վայրը։ Միրզոյանը ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։