Թարմացումներին կարող եք հետևել
մեր տելեգրամ ալիքում՝ https://t.me/epressam:
22։47_ Արծրուն Հովհաննիսյանի՝ օրն ամփոփող ասուլիսից․
〽️ Գիշերվանից Ղարաբաղի հյուսիսարևմտյան սահմանագոտու ողջ երկայնքով Ադրբեջանի ԶՈՒ-երը ձեռնարկել են լայնածավալ հարձակման մի քանի փորձեր, որոնք բոլորը տապալվել են։
〽️ Այսօրվա հարձակումները իրենց սաստկությամբ, ուժգնությամբ տարբերվում են նախորդ օրերի հարձակումներից։
〽️Մեր ստորաբաժանումներին հաջողվել է հետապնդել թշնամուն և որոշակի դիրքային փոփոխություններ ունենալ։
〽️ Մարտունու ուղղությամբ թշնամուն հաջողվել է վերցնել մեկ երկու դիրք․ Մարտունիից հարավ՝ Ճարտարի ուղղությամբ։
〽️ Այս պահին մարտերը շարունակվում են։ Այսօրվա ողջ հարձակողական ուղղությունները, որոնք 3-4 ուղղություններով են եղել, տապալված են։ Ակտիվորեն կիրառվել է ավիացիա, մի քանի բնակավայրեր ռմբակոծվել են։
〽️Տեղեր կան մեր դիրքերի առջև, որ արդեն 20 և ավելի օրեր Ադրբեջանի ԶՈՒ-ի, վարձկանների, միգուցե այլ պետությունների զինծառայողների, ահաբեկիչների դիեր այդպես էլ մնում են բաց երկնքի տակ և առաջացնում են լուրջ խնդիրներ։ Փորձում ենք այդ խնդիրը լուծել, որ համաճարակ չառաջանա, բայց դիակները այդպես մնում են։
〽️ Ադրբեջանի ԶՈՒ֊ն այսօր ոչ որոշիչ հաջողություն ունեցան՝ երկու դիրքի հետ կապված, բայց երեկոյան կողմ հուժկու հրետանու կրակով մեր թողած դիրքերում իրենց բավականին մեծ վնասներ ենք պատճառել։
〽️ Քանի որ այստեղ փաստացի ունենք Թուրքիայի՝ մարտական գործողությունների լիարժեք վերահսկողությունը կամ կառավարումը, շատ հնարավոր է, որ արբանյակային նման հնարավորություն ունենան, բայց դա կատաստրոֆիկ երևույթ չէ։
〽️ Մենք ևս ունենք որոշակի հնարավորություններ՝ նույն հետախուզությունն իրականացնելու։ Այդ պատճառով մենք ոչ թե պետք է մտածենք միայն, թե ինչպես անենք, որ չտեսնեն, այլ ինչպես անենք, որ խաբենք, որ լավ քողարկենք մեր շարժերը, տեղերը, գործողությունները, միջոցները։
22։31_ Այսօր՝ ժամը 18:10-ի սահմաններում, ադրբեջանական կողմը հրետանային միջոցներից կրակ է վարել ՀՀ ԶՈւ մարտական դիրքերի և Դավիթ Բեկ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ քաղաքացիական անձ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել, հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
20։35_ Նոյեմբերի 1-ին Մարտունու շրջանի Խնուշինակ համայնքում զոհվել է մեկ քաղաքացիական անձ՝ 53-ամյա Արմո Ավետիսյանը, իսկ Մարտակերտի շրջանի Առաջաձոր համայնքում արկի պայթյունից վիրավորվել է 67-ամյա Սերյոժա Ծատրյանը, հայտնում է Ղարաբաղի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։
20։33_ Արցախի խաղաղ բնակավայրերը թիրախավորելուց բացի՝ ադրբեջանաթուրքական ուժերն Արցախի գրեթե բոլոր շրջանների անտառային գոտիներում կիրառում են հրկիզող հրթիռներ, հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից։
19։07_ Նորվեգիայի կառավարության որոշմամբ 17 միլիոն նորվեգական կրոն oգնություն կտրամադրվի Ղարաբաղում պատերազմից տուժած խաղաղ բնակիչներին, հայտնում են երկրի ԱԳՆ-ից։
1.5 միլիոն եվրոն Նորվեգիան ԼՂ քաղաքացիական բնակչությանը փոխանցելու է մարդասիրական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների միջոցով: Նորվեգիայի ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ կողմերը կապահովեն մարդասիրական օգնություն հասցնող կազմակերպությունների անվտանգությունը և ապահով մուտքը հակամարտության գոտի:
18։57_ Ֆոսֆորային արկերից բացարձակ պաշտպանություն չի կարող լինել, որովհետև այն իր սպեցիֆիկան ունի, և ինչ էլ դու իրականացնես, այն փորձելու է իր ազդեցությունը տալ։ Այն, միևնույնն է, պայթուցիկ է, հետևաբար պաշտպանվել որպես այդպիսին հնարավոր չէ, «Ազատության» ասուլիսի շրջանակներում բացատրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
18:20_ Մարտունի և Մարտունիից հարավ, Հադրութից հյուսիս առանձին ռազմաճակատային բնագծում են ընթանում մարտերը։ Օջախային մարտեր են նաև անտառային զանգվածի գյուղերում, Արաքսից հյուսիս ընկնող հարթավայրային ուղղությամբ մինչև Բերձոր, նշել է Արծրուն Հովհաննիսյանը՝ «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ։
18։17_ Խորհրդարանն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունած նախագծով’ ՏԻՄ-երի ղեկավարները կունենան տեղակալներ, որոնք կներգրավվեն աշխարհազորում որպես հրամանատար:
Ավելացվում է Երևանի քաղաքապետի տեղակալների թիվը` երեքից չորս, քաղաքապետի չորրորդ տեղակալը լինի աշխարհազորային զորամիավորման հրամանատար:
17։20_ Ջալալ Հարությունյանի վիճակը շարունակում է ծանր մնալ, բայց կայուն է, «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտնել է Արծրուն Հովհաննիսյանը։
16։47_ ՊԲ-ն հրապարակել է մարտերում զոհված 11 զինծառայողների անունները.
Սարգսյան Արթուր Սարգսի, ծնվ. 1975թ.
Յակովլև Դավիթ Արմանի, ծնվ. 2001թ.
Շաքարյան Սերգեյ Սլավի, ծնվ. 1974թ.
Վիրաբյան Տիգրան Ալբերտի, ծնվ. 1977թ.
Միքայելյան Արտյոմ Տիգրանի, ծնվ. 1997թ.
Պահեստազորային Աթանեսյան Արտակ Վոլոդյայի, ծնվ. 1985թ.
Ղազարյան Ազատ Վահանի, ծնվ. 2000թ.
Ջավախյան Գևորգ Գրիգորի, ծնվ. 2001թ.
Մխիթարյան Վահե Արմենի, ծնվ. 2001թ.
Բաղդասարյան Արամ Արսենի, ծնվ. 2002թ.
Նալբանդյան Բենյամին Գառնիկի, ծնվ. 2001թ.
16։20_ Արդեն երրորդ օրն է, ինչ թշնամու սպիտակ ֆոսֆոր պարունակող զենքի կիրառման հետևանքով վառվում են համայնքապատկան անտառային ծածկույթները’ …ավելի քան 150հա տարածք:
Թշնամին մշտական նշանառության տակ է պահում Ննգին ու հարակից տարածքները։ Բարեբախտաբար, այսօրվա հրետակոծության ընթացքում մարդկային կորուստներից հաջողվել է խուսափել, հայտնում է Մարտունու շրջանի Ննգի համայնքի ղեկավարը։
15:50_ Գրոհներ ձեռնարկելով պաշտպանության բանակի դիրքերի որոշ հատվածներում՝ հակառակորդը կատարել է նաև առաջխաղացման փորձեր:
Առաջխաղացման բոլոր փորձերը ձախողվել են. հետախուզության միջոցներով հայտնաբերվել են այդ շարասյունները և խոցվել: Դրանք հիմնականում Շուշիի ուղղությամբ են եղել, սակայն, ընդհանուր առմամբ, իրավիճակը լարված է եղել ամբողջ ռազմաճակատում, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի պատասխանատու Սուրեն Սարումյանը։
15:35_ Հայաստանի կառավարությունը ՄԻԵԴ-ին լրացուցիչ ապացույցներ է ներկայացրել ադրբեջանական ԶՈՒ կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ:
Ռազմագերիների կյանքին սպառնացող վտանգը հաշվի առնելով, Կառավարությունը Եվրոդատարանին խնդրել է Ադրբեջանի կառավարության նկատմամբ կիրառել հետևյալ միջոցները՝ ձեռնպահ մնալ հայ զինվորների դիակները խեղելուց, խոշտանգումներ, կամայական մահապատիժ, ինչպես նաև այլ արգելված վարքագիծ ցուցաբերելուց, հայտնում է ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
14։50_ Նոյեմբերի 1-ի գիշերը և այսօր օրվա ընթացքում ադրբեջանական զինուժը շարունակել է կրակի տակ պահել Արցախի բնակավայրերը: Իրավիճակն անհանգիստ է հատկապես Մարտունի և Մարտակերտ քաղաքներում, ինչպես նաև հարակից բնակավայրերում:
Գրադի և սմերչի կայանքներից խաղաղ բնակավայրերի ուղղությամբ արձակված հրթիռներից բացի, այստեղ կիրառվում է նաև ռազմական ավիացիա: Տուժածներ չկան: Մյուս բնակավայրերում իրավիճակը հարաբերական հանգիստ է, հայտնում է ԱՀ ԱԻՊԾ-ն։
13։23_Բանկերի զորակոչված կամ կամավորագրված հաճախորդները, վարկերի ամսական մարումները սեպտեմբերի 27-ից հետո չկատարելու և տարածքային զինկոմիսարիատի կողմից տեղեկանք ներկայացնելու դեպքում, կազատվեն տույժերից, հայնտնում է Հայաստանի բանկերի միությունը։ Չվճարումը ուշացում չի համարվի և չի արտացոլվի վարկային ռեգիստրում։
12:09_ Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական ճակատային գծում տարբեր ինտենսիվությամբ ընթացել են մարտական գործողություններ:
Որոշ ուղղություններում ծավալվող թշնամական շարասյուները հայտնաբերվել և ոչնչացվել են ՊԲ ստորաբաժանումների կողմից: Հակառակորդը շարունակել է նաև հրթիռահրետանային հարվածներ հասցնել խաղաղ բնակավայրերին:
Հարավ-արևելյան ուղղությամբ հակառակորդը փորձել է առաջնագծին մոտեցնել զրահատեխնիկա: ՊԲ ստորաբաժանումների ձեռնարկած գործողությունների արդյունքում խոցվել է թշնամական 1 տանկ, իսկ մնացածները հետ են քաշվել, հայտնում է ՊԲ-ն:
12։07_ «Սմերչ»-ի հրթիռներից մեկն ընկել է Ստեփանակերտի գերեզմանոցում, բայց չի պայթել․
լուսանկարը՝ լրագրող Մստիսլավ Չերնովի,
01․11․20
―――――――
Պատերազմի նախորդ օրերի տեքստային տրանսլյացիաները․
նոյեմբերի 1
հոկտեմբերի 31
հոկտեմբերի 30
հոկտեմբերի 29
հոկտեմբերի 28
հոկտեմբերի 27
հոկտեմբերի 26
հոկտեմբերի 25
հոկտեմբերի 24
հոկտեմբերի 23
հոկտեմբերի 22
հոկտեմբերի 21
հոկտեմբերի 20
հոկտեմբերի 19
հոկտեմբերի 18
հոկտեմբերի 17
հոկտեմբերի 16
հոկտեմբերի 15
հոկտեմբերի 14
հոկտեմբերի 13
հոկտեմբերի 12
հոկտեմբերի 11
հոկտեմբերի 10
հոկտեմբերի 9
հոկտեմբերի 8
հեկտեմբերի 7
հոկտեմբերի 6
հոկտեմբերի 5
հոկտեմբերի 4
հոկտեմբերի 3
հոկտեմբերի 2
հոկտեմբերի 1
սեպտեմբերի 30
սեպտեմբերի 29
սեպտեմբերի 28
սեպտեմբերի 27