Home / Բանակ / Պատերազմ Ղարաբաղում, օր 39-րդ (նոյեմբերի 4)

Պատերազմ Ղարաբաղում, օր 39-րդ (նոյեմբերի 4)

Թարմացումներին կարող եք հետևել
մեր տելեգրամ ալիքում՝ https://t.me/epressam:

00։43

00:22_ «Հակառակորդի չորրորդ ԱԹՍ-ը։ Խոցվել է ժամը 21:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի տարածքում», – գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

22։30_ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի՝ օրը ամփոփող ճեպազրույցից․

➖ Այսօր ողջ օրվա ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ-երը, հրոսակախմբերը, դիվերսիոն խմբերը մի քանի ուղղությամբ, այդ թվում՝ հյուսիսային, հյուսիս-արևելյան անտառոտ հատվածում փորձել են հարձակում իրականացնել։ Որպես կանոն՝ նման փորձերն իրականացնում են վաշտային կամ գումարտակային մարտավարական խմբերը, առանձին դիվերսիոն խմբերը․․․

➖ Մարտեր են եղել նաև հարավային ուղղությամբ՝ Որոտան գետի երկայնքով, կոնկրետ մեկ բարձրունքի ուղղությամբ։ Կրկին՝ մոտավորապես մի վաշտ մի քանի զրահատեխնիկայով փորձել է հարձակվել, կորցրել է 2-3 միավոր զրահատեխնիկա և ետ է շպրտվել։

➖ Կիրառվում է օդուժ՝ ոչ մասշտաբային։ Կիրառվում է նաև հրետանի՝ ևս ոչ շատ մեծ քանակով։ Առանձին տեղերում, որտեղ հարձակման փորձ է իրականացվում, կրակի խտությունը մեծանում է։

➖ Հայաստանի սահմանների հատվածներում, առնվազն Գեղարքունիքի հատվածում երեք թշնամական ԱԹՍ է խոցվել հայկական ՀՕՊ-ի կողմից՝ շատ կարճ ժամանակահատվածում։ Հայաստանի սահմանների այլ հատվածներում ակտիվ մարտական գործողություններ չեն եղել։

➖ Մենք չենք թաքցնում, որ որոշ լրատվամիջոցների հետ արդեն բարեկամացել ենք։

➖ 10-15 օր առաջ իրավիճակն ավելի ծանր է եղել։ Հիմա մեր ներուժը, ինքնակազմակերպվածությունը, կառավարումը ավելի լավ վիճակում են։

🔺 Բերձորի ճանապարհը ժամանակավորապես փակ է՝ քաղաքացիների անվտանգությունից ելնելով։ Քաղաքացիների համար է փակ, ռազմական նշանակության փոխադրումները շարունակվում են։ Այսօր մենք չեզոքացրեցրել ենք, իհարկե, [Բերձոր հասած ադրբեջանական դիվերսիոն] խմբին, բայց կարող է որոշակի վտանգ լինեն։ Արցախը Հայաստանի հետ կապող 1-2 այլ ճանապարհ կա, կարող եք օգտվել այլ ճանապարհներից։

🔺 Քարվաճառի ճանապարհը անվտանգ է։

➖ Հայաստանի տարածքում խոցված ԱԹՍ-ները հարվածային էին, թե հետախուզական՝ այս պահին չեմ կարող ասել։ Հետագայում կհաղորդվի։

21։43_ Ժամը 21։00-ի սահմաններում Մեծ Մասրիկ-Սոթք հատվածում խոցվել է հակառակորդի երրորդ ԱԹՍ-ն, գրում է ՊՆ խոսնակը։

20:50_ Մեծ Մասրիկ-Սոթք հատվածում Հայաստանի ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումները ժամը 20:15-ի սահմաններում խոցել են հակառակորդի ևս մեկ ԱԹՍ, հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

20։46

20:24_ Գեղարքունիքի մարզի Շատջրեք գյուղի հատվածում ժամը 20:00-ի սահմաններում ՀՕՊ ստորաբաժանումների կողմից խոցվել է հակառակորդի ԱԹՍ, հայտնում է Շուշան Ստեփանյանը։

19:37_ Նոյեմբերի 4-ին տեղի է ունեցել Եվրախորհրդի նախարարների կոմիտեի 130-րդ առցանց նստաշրջանը, որին մասնակցել և ելույթով հանդես է եկել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Մնացականյանը ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքները և հորդորել ԵԽ նախարարներին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ ապահովելու կազմակերպության անարգել մուտքը հակամարտության գոտիներ։

Ելույթն ամբողջությամբ՝ այստեղ։

19:26_ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է դադարեցնել պատերազմը Լեռնային Ղարաբաղում, եթե Երևանը հեռացնի զորքերը «օկուպացված տարածքներից»։

Ի տարբերություն նախորդ անգամների, այս անգամ Ալիևը խոսել է ոչ թե ԼՂԻՄ տարածքի, այլ առավելապես հարակից շրջանների («անվտանգության գոտու») մասին։

«Կարծում եմ՝ որքան շուտ վերջանա պատերազմը, այնքան լավ։ ․․․Ես բազմիցս ասել եմ և կարող եմ ևս մեկ անգամ կրկնել՝ եթե Հայաստանի վարչապետը ստանձնի մնացած տարածքները վերադարձնելու պարտավորությունը, մենք պատրաստ ենք հենց այսօր դադարեցնել պատերազմը։ Նման պարտավորություններ նա դեռևս չի ստանձնել», – La Repubblica թերքին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Նախ անհրաժեշտ է վերադարձնել հինգ շրջանները, հետո՝ ևս երկուսը, ասել է Ալիևը․ «Մենք միակողմանիորեն այդ շրջաններից չորսն արդեն ազատագրել ենք: Ուստի՝ ․․․զորքերը պետք է հեռացվեն օկուպացված մյուս շրջաններից՝ Աղդամից, Քելբաջարից, Լաչինից»։

18:46_ Ստեփանակերտը կրկին հրետանակոծվում է:

Նախնական տվյալներով կա մեկ վիրավոր։

«Քիչ առաջ Ստեփանակերտում հնչել է օդային տագնապի ազդանշանը, որի ընթացքում 120 մմ ականանետի մի քանի հարված է հասցվել մայրաքաղաքի բնակելի թաղամասերին։

Քաղաքացիական բնակչության շրջանում նախնական տվյալներով կա մեկ տուժած, իսկ քաղաքում` բազմաթիվ ավերածություններ», – գրում է ԱՀ արտակարգ իրավիճակների պետծառայությունը:

18։30

18:21_ Արծրուն Հովհաննիսյանը ընկերներին նոր բառ է առաջարկել:

«Շուշիի հարակից տարածքներում ադրբեջանավարձկան ջոկատների ոչնչացման ռազմագործողությունը անվանում ենք #գյորբագյոր։ Ընկերներ, սա օգտագործեք», – գրել է ՊՆ ներկայացուցիչը։

18։19

17:49_ ՈՒԵՖԱ-ն ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղար Նուրլան Իբահիմովին զրկել է ցանկացած ֆուտբոլային գործունեություն իրականացնելու իրավունքից մինչև ՈՒԵՖԱ-ի վերահսկողության, էթիկայի և կարգապահության հանձնաժողովի նոր որոշումը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՖՖ-ն դիմել էր ՈՒԵՖԱ՝ պահանջելով ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբին հեռացնել եվրագավաթների խաղարկությունից’ ակումբի ներկայացուցիչ Նուրլան Իբրահիմովի հայատյաց և մարդասպան կոչերի համար։

16։36_ Իտալիայում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ Կարբոնյանո համայնքի խորհուրդը ճանաչել է Արցախի անկախությունը։

16:20_ Ներկա պահին ՊԲ ստորաբաժանումների կողմից թշնամական դիվերսիոն խմբերի հավանական ներթափանցման ուղղություններում ընթանում են որոնողական գործողություններ:

❗️Այս ամենով պայմանավորված՝ Շուշի-Բերձոր ճանապարհի որոշ հատվածներ միայն քաղաքացիական բնակչության համար ժամանակավորապես փակ են, հայտնում են ՊԲ-ից։

15։22_ Ռազմաճակատ մեկնելու ցանկություն հայտնած ազատազրկված անձանց դիմումների քննարկման արդյունքում փոփոխվել են 12 կալանավորի խափանման միջոցները, ևս 9 դատապարտյալ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել պատժի հետագա կրումից, տեղեկացրել է դատախազությունը։

14։35

14:28_ «Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժ․ Լաքոտը խստորեն դատապարտեց ազգությամբ հայերի դեմ վանդալիզմի և հարցակման դեպքերը և տեղեկացրեց, որ այսօր Ֆրանսիայի նախարարների խորհուրդը որոշում է կայացրել արգելել թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» («Բոզքուրթ») կազմակերպությունը՝ ծայրահեղ ազգայնական գործունեություն ծավալելու և վերջին շաբաթվա ընթացքում Ֆրանսիայի էթնիկ հայ քաղաքացիների և Հայաստանի քաղաքացիներ դեմ հարձակումներ գործելու, ատելություն հրահրող կոչեր անելու համար», – հայտնում է Հայաստանի ՄԻՊ-ը։

14։25_ Ալիևը միևնույնն է հերքում է

📍Իլհամ Ալիևը շարունակում է հերքել Ադրբեջանի կողմից մարտական գործողություններում սիրիացի վարձկանների ներգրավման մասին տեղեկությունները։

«Մեզ վարձկաններ պետք չեն, մենք լավ սպառազինված 100-հազարանոց բանակ ունենք», – իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահը։

📍Ադրբեջանի կողմից սիրիացի վարձկանների ներգրավման մասին այս ընթացքում խոսել է ոչ միայն հայկական կողմը, այլև Ֆրանսիայի, Ռուսաստանի ԱՄՆ-ի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։

Երեկ Սերգեյ Լավրովը նշել էր, որ վարձկանների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի շարունակվում է և որ նրանց քանակը մոտենում է երկու հազարի:

14:04_ 🔺 Այսօր՝ ժամը 10:30-ի սահմաններում, Բերձոր քաղաքից հարավ-արևելք ընկած ճակատային գծի հատվածում թշնամական ուժերը զրահատեխնիկայի ներգրավմամբ նախաձեռնել են հերթական հարձակումը:

🔺 ՊԲ ստորաբաժանումները, անցնելով պաշտպանության, հստակորեն իրականացրել են առաջադրված մարտական խնդիրները և խոցելով հակառակորդի 3 տանկ կասեցրել վերջինիս հարձակումը:

🔺 Ժամը 12:55-ի սահմաններում թշնամին նույն ուղղությամբ ձեռնարկել է հերթական հարձակումը և, կորցնելով ևս 2 տանկ ու 2 հետևակի մարտական մեքենա, դարձյալ հետ է շպրտվել ելման դիրքեր:

🔺 Ճակատային գծի տվյալ հատվածում ներկա պահին մարտերը շարունակվում են: ՊԲ-ն վերահսկում է օպերատիվ-մարտավարական իրադրությունը, հայտնում են ՊԲ-ից։

14:03_ «Ադրբեջանական տարածքները, որոնք «օկուպացրել է» Հայաստանը, պետք է ազատվեն և վերադարձվեն Ադրբեջանին:

Իհարկե, այդ հողերում բնակվող հայերի անվտանգությունը պետք է ապահովվի: Ահաբեկիչները չպետք է մոտենան Իրանի սահմաններին. եթե նրանք անեն դա, խիստ պատասխան կստանան», – Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի:

13:45_ Ոստիկանությունը հայտնում է Ղարաբաղից Հայաստան զենք-զինամթերքի ապօրինի տեղափոխման հերթական բացահայտված դեպքի մասին։

12։36_ Պատերազմի մեկնարկից ի վեր Արցախում զոհվել է ընդհանուր 46 քաղաքացիական անձ, 144 հոգի վիրավորվել է, հայտնել է Ղարաբաղի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

11:07

🦠 Վերջին մեկ օրում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 2374 նոր դեպք։

🦠 1212 հոգի առողջացել է,
🦠 41 հոգի’ մահացել. 35-ը կորոնավիրուսից, 6-ը’ «այլ պատճառներով»

36 502 հոգի փաստացի բուժման մեջ է։

🦠 4565 թեստ է արվել:

11:01_ Կեսգիշերից հետո թշնամական կողմը, ռազմագործողություններին զուգահեռ, վերսկսել է խաղաղ բնակավայրերը հրետակոծելու իր ծրագիրը, հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից։

Շուշիի ուղղությամբ կիրառել է ծանր հրետանի։ Քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ, իսկ քաղաքում` բազմաթիվ ավերածություններ։

11։00_ Գիշերվա ընթացքում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է ճակատային գծի բոլոր ուղղություններում: Թշնամին շարունակել է, բացի պաշտպանության բանակի դիրքերից, հրթիռահրետանային կրակի տակ պահել նաև խաղաղ բնակավայրերը: Քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ:

Կեսգիշերից հետո թշնամական դիվերսիոն խումբը փորձել է հաջողության հասնել Շուշիի ուղղությամբ սակայն, հանդիպելով բանակային ստորաբաժանումների և կամավորականների կազմակերպված դիմադրությանը և կրելով մեծաթիվ կորուստներ, հետ է շպրտվել, հայտնում է ՊԲ-ն։

―――――――

Պատերազմի նախորդ օրերի տեքստային տրանսլյացիաները․

նոյեմբերի 3
նոյեմբերի 2
նոյեմբերի 1
հոկտեմբերի 31
հոկտեմբերի 30
հոկտեմբերի 29
հոկտեմբերի 28
հոկտեմբերի 27
հոկտեմբերի 26
հոկտեմբերի 25
հոկտեմբերի 24
հոկտեմբերի 23
հոկտեմբերի 22
հոկտեմբերի 21
հոկտեմբերի 20
հոկտեմբերի 19
հոկտեմբերի 18
հոկտեմբերի 17
հոկտեմբերի 16
հոկտեմբերի 15
հոկտեմբերի 14
հոկտեմբերի 13
հոկտեմբերի 12
հոկտեմբերի 11
հոկտեմբերի 10
հոկտեմբերի 9
հոկտեմբերի 8
հեկտեմբերի 7
հոկտեմբերի 6
հոկտեմբերի 5
հոկտեմբերի 4
հոկտեմբերի 3
հոկտեմբերի 2
հոկտեմբերի 1
սեպտեմբերի 30
սեպտեմբերի 29
սեպտեմբերի 28
սեպտեմբերի 27