«Մեծամասնության անեծքը»
Ղարաբաղի հարցն ի սկզբանե պոպուլիզմի հողի վրա էր դրված. հանրաքվե ԼՂ-ում (մեծամասնության ձայն), մեծ հանրահավաքներ Երևանում (էլի մեծամասնություն)։
ԼՏՊ-ն հրաժարական տվեց, երբ զգաց, որ մեծամասնությունը (կամ «ակտիվ մեծամասնությունը») չի ընդունում իր առաջարկը։
Լենա Նազարյանն ու Նիկոլն էլ Պուտինի առաջարկին առ ադրբեջանցի փախստականների վերադարձ Շուշի/Շուշա արձագանքեցին նույն «մարդիկ (հայերը, մեծամասնությունը) մեզ չէին հասկանա»-յով։
Սա ես կոչում եմ «մեծամասնության անեծք»։ Էդ անեծքը կա ամեն տեղ, որտեղ չի հարգվում անհատը ու հանուն վերացական սոցիալական խմբերի (հայեր, քրիստոնյաներ, կանայք, գեյեր) սկսում են զոհել անհատի արժանապատվությունն ու ազատությունը։
Օրինակ, եթե հաշվի առնեին ադրբեջանցի ղարաբաղցի անհատների կարծիքը, ովքեր փոքրամասնություն էին ԼՂ-ում, էդ հանրաքվեն սկի չէր էլ լինի, կամ առնվազն ոչ «միացման» կամ «անջատման» պահանջով։
Էդ «բա մարդիկ ի՞նչ կասեն», «բա հարևանն ի՞նչ կմտածի», «ինձ չեն հասկանա»-ն ահագին վնաս ա բերել էս հասարակությանը, ներառյալ էս վերջին պատերազմը, որտև Նիկոլն ասում էր «բա ի՞նչ կասեիք/կանեիք, եթե հանձնեինք տարածքներն ու Շուշին առանց կռվի»։
Մեծամասնության անեծքը կուրացնում ա մարդուն, վախի մեջ ա պահում, ստիպում ա անել ոչ թե ճիշտը, այլ ինչ-որ վերացական մեծամասնության կողմից ընդունելին․․․
Երևի էս անեծքից ազատվելու լավագույն ֆորմուլաներից ա եվրոպական «majority rule, minority rights» կոնցեպտը. մեծամասնության իշխանություն, փոքրամասնությունների իրավունքներ։ Չնայած «փոքրամասնություն»-ն էլ սպեցիֆիկ միավոր չի։ Լավագույն միավորն անհատն ա։
Որտեղ անհատից զոհողություն են պահանջում կարևոր չի հանուն ինչի, էնտեղ հիմք ա դրվում «մեծամասնության անեծքին», որը բերում ա ողբերգական հետևանքների. ՎԱԽահեն քաղաքականություն, հանուն մեծամասնության կարծիքի կայացվող իռացիոնալ ու հուզական որոշումներ (օրինակ՝ պատերազմել, ոչ թե խաղաղ լուծել կոնֆլիկտը, կամ կորցնել Շուշին, քան թե հետ ընդունել ադրբեջանցի ղարաբաղցիներին)։
Սեվակ Սոֆիա Կիրակոսյանի #ՈչՀայեցի շարքից