Կյանքի օրոք որպես «կենդանի Բուդդա Սոպա» հայտնի դարձած բուդդիստ հոգևորական Նյագե Սոդնամ-ջուբուձեն ինքնահրկիզում է իրականացրել Չինաստանի հյուսիսարևմտյան հատվածում գտնվող Տիբեթի ինքնավար շրջանի Դարլագ գավառում: Ինքնահրկիզման հետևանքով հոգևորականը մահացել է, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Նշենք, որ նախօրեին տիբեթական Սիչուան նահանգի Կիրտի տաճարի ևս երկու բուդդիստ հոգևորականներ ինքնահրկիզում էին իրականացրել: Նրանցից մեկը` 22-ամյա երիտասարդը, ինքնահրկիզումից հետո տեղափոխվել էր հիվանդանոց: Նրա այս արարքից որոշ ժամանակ անց հյուրանոցային համարում ինքնահրկիզում էր իրականացրել 18-ամյա մեկ այլ հոգևորական: Նա տեղում մահացել էր:
Վերջին տարիներին բուդդիստ հոգևորականների ինքնահրկիզման 15 դեպք է գրանցվել: Որպես կանոն արտակարգ պատահարները տեղի են ունենում երկրի տիբեթական շրջաններում:
Արևմտյան իրավապաշտպան կազմակերպությունները ինքնահրկիզման դեպքերը չինական իշխանությունների դեմ ուղղված բողոք են համարում: