44-օրյա պատերազմի հետևանքով հայկական կողմի պաշտոնապես հաստատված զոհերի թիվը 3700-ին մոտ է, Արմավիրի մարզում այսօր հայտարարել է վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանը։
«Ենթադրում ենք, որ [զոհերի թիվը] կարող է հասնել 4000-ի»,- հավելել է երկրի ղեկավարը։
Հիշեցնենք՝ Ղարաբաղի ՊԲ-ն մինչ օրս հրապարակել է պատերազմում զոհված 3029 մարդու անուն։ Ադրբեջանի ՊՆ-ն օրեր առաջ հաղորդել էր, որ ադրբեջանական կողմն ունի պաշտոնապես հաստատված 2900 զոհ։