44-օրյա պատերազմում ադրբեջանական կողմի զոհերի թիվը հասել է 2900-ի, հայտնել է երկրի ռազմական գերատեսչությունը։ Անհետ կորած է համարվում 14 զինծառայող:
Հայկական կողմը մինչ օրս հրապարակել է 3029 զոհի անուն։ Ապրիլի 14-ին գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այդ պահի դրությամբ հայկական կողմն ունի 3621 հաստատված զոհ և 321 անհետ կորած։