հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Պուտինը գիտի, թե ինչ չեն ուզում Հայաստանում, Ադրբեջանում և Ղարաբաղում

Պուտինը գիտի, թե ինչ չեն ուզում Հայաստանում, Ադրբեջանում և Ղարաբաղում

Ոչ ոք՝ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ առավել ևս Լեռնային Ղարաբաղի բնակիչները հետաքրքրված չեն հակամարտության շարունակմամբ, հայտարարել է Վլադիմիր Պուտինը։

«Եթե բոլորս ապրենք խաղաղությամբ և բարեկամությամբ, մենք պայմաններ կստեղծենք մարդկանց կյանքի բարելավման համար՝ ոչ միայն անվտանգության ոլորտում, այլ նաև ներկա պայմաններում՝ նկատի ունենալով ընտանիքների նորմալ գոյությունը, տնտեսական զարգացումը, սոցիալական զարգացումը, որի  կարիքը Ղարաբաղում ապրող մարդիկ ամենաշատն ունեն, քանի որ անհնար է անընդհատ ապրել տագնապով, որ զինված հակամարտությունը կվերսկսվի։ Դա մենք հիանալի հասկանում ենք։ Դա հասկանում են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները»,- նշել է ռուսաստանցի նախագահը։

Պուտինը նշել է, որ իրոք շատ հարցեր են կուտակվել։

«Կան ենթակառուցվածքների վերականգնման խնդիրներ, կան Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հետ կապված հարցեր՝ հատկապես այնտեղ, որտեղ պետսահմաններ չեն եղել և եղել է միայն վարչական բաժանում սովետական հանրապետությունների միջև…

Հիմա մենք այդ աշխատանքի ընթացքի մեջ ենք, ստեղծել ենք եռակողմ` հայ-ռուս-ադրբեջանական աշխատանքային խումբ և ամեն ինչ անում ենք տարածաշրջանում բնականոն հարաբերությունները վերականգնելու համար…», – ասել է պաշտոնյան: