Home / Հայաստան / Անվճար հոգեթերապիայի սեանսներ պատերազմից տուժողների համար

Անվճար հոգեթերապիայի սեանսներ պատերազմից տուժողների համար

44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հոգեբանական խնդիրները մեղմելու նպատակով գործարկվել է հոգեբանական աջակցություն թեժ գծի ծառայությունը։

Կառավարության հաղորդմամբ՝ աջակցությունից կարող են օգտվել՝
1) անհետ կորածների կամ ռազմագերիների ծնողները, ընտանիքի անդամները,
2) գերության մեջ գտնված մարդիկ, նրանց ընտանիքի անդամները,
3) ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում կամ հաշմանդամություն ստացած մարդիկ, նրանց ընտանիքի անդամները,
4) զոհված զինծառայողների կամ քաղաքացիական անձանց ընտանիքի անդամները,
5) ռազմական գործողություններին մասնակցած մարդիկ, այդ թվում՝ զորահավաքային զորակոչով ներգրավվածները և կամավորականները:

Անվճար հոգեթերապիայի սեանսներ ստանալու համար կարող են հերթագրվել՝ զանգահարելով թեժ գծին՝ 060 834 777, կամ նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային հասցեին, որից հետո մասնագետները կապ կհաստատեն դիմումատուի հետ․ ՀՀ կառավարություն