2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Հետախուզվում է նախկին պատգամավորի գույքը

Առաքել Մովսիսյանի (առավել հայտնի է «Շմայս» անունով) և նրա գույքի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Մայիսի 25-ին «Ամերիաբանկը» դիմել էր Սնանկության դատարան՝ Առաքել Մովսիսյանին սնանկ ճանաչելու պահանջով:

Նկատի ունենալով, որ նախկին պատգամավորը բացակայում է իր մշտական բնակության վայրից, իսկ նրա փաստացի բնակության վայրը բացահայտված չէ, դատարանը նրա և նրա գույքի նկատմամբ հետախուզում է հայտարարել:

Որոշման համաձայն՝ Մովսիսյանի որևէ գույք հայտնաբերելու դեպքում արգելանք կդրվի դրա վրա: