Home / Բանակ / Բալերինան և տանկիստը․ դրվագներ խաղերից, որոնց մասնակցում է նաև ՀՀ ՊՆ-ն

Բալերինան և տանկիստը․ դրվագներ խաղերից, որոնց մասնակցում է նաև ՀՀ ՊՆ-ն

Հայաստանի պաշտապանության նախարարը և պաշտպանության փոխնախարարը մեկնել են Մոսկվա՝ մասնակցելու «Արմիա-2021» ռազմաարդյունաբերական ցուցահանդեսին և «Միջազգային բանակային խաղերի» բացմանը։

Արշակ Կարապետյանը Մոսկվա է գնացել օգոստոսի 22-ին, Կարեն Բրուտյանը՝ օգոստոսի 23-ին։

https://www.youtube.com/watch?v=A4LhBvVO00Q

Տեսանյութը՝ վերոհիշյալ «Արմիա-2021» ցուցահանդեսից (բալերինան և տանկիստը տանկի տանիքին «Կարապի լիճ» են պարում, տանկիստը շպագատ է նստում երկու տանկերի «արանքում», ռուսական դրոշով պարաշjուտներ և այլն)

Ռազմամշակութային իվենթներին մասնակցելուց բացի՝ նախարար Կարապետյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի «Ռազմատեխնիկական համագործակցության ծառայության» տնօրենի և «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության տնօրենի հետ, իսկ փոխնախարար Բրուտյանը՝ ռուսական ռազմաարդյունաբերական խոշոր ընկերությունների («Ռոսօբորոնէքսպորտ», «Իրկուտ», «ԿամԱԶ» և այլն) ղեկավարների հետ։

Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում 5 օր կանցկացնի․ «Արմիա-2021»-ի և բանակային խաղերի ընթացքին հետևելուց բացի՝ փոխնախարարը մտադիր է նաև ռազմատեխնիկական ոլորտում պայմանագրեր կնքել և բանակցել մատակարարումների շուրջ։