Վարժական հավաքների երկրորդ փուլին կմասնակցի 869 պահեստազորայինի։ Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։
Եռամսյա հերթական զորահավաքը տեղի կունենա սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը․ ՊՆ-ի կողմից վարժահավաքներում ներգրավված 869 քաղաքացիներից 576-ը կլինեն շարքային, 107-ը` ենթասպայական, 186-ը` սպայական կազմի պահեստազորայիններ։
Հայաստանի ռազմական գերատեսչության հիմնավորմամբ՝ հավաքների նպատակը «պահեստազորի ռազմական ունակությունների կատարելագործումն է, մասնագիտական վերապատրաստումն է»։
Հիշեցնենք՝ օգոստոսի 25-ից մեկնարկել էին առաջին եռամսյա վարժանքները, որոնց մասնակցում է ավելի քան 2 հազար պահեստազորային։ Նախորդ որոշման մեջ նշվում էր, որ վարժանքներին մասնակցողները ըստ անհրաժեշտության կարող են ընդգրկվել մարտական հերթապահությունում։ Այսօր ընդունված որոշման մեջ պահեստազորայինների՝ մարտական հերթապահությունում ընդգրկելու մասին դրույթ չկա։
 Epress.am Լուրեր Հայաստանից
Epress.am Լուրեր Հայաստանից