Մարդու իրավունքների պաշտպանն հուլիսի 23-ին այցելել է մարզային դատարանների խցեր։ Այցի արդյունքում պարզվել է, որ․ ՝
Գյումրու նստավայրի խցերը գտնվում են նկուղային հարկում, լուսավորություն Առհասարակ չկա։ Որպես պատուհան ծառայում են փոսանման բացվածքները, որոնք ճաղավանդակներ կամ ապակի չունեն։ Գյումրիում, հիշեցնենք, սովորաբար ցուրտ է։
Բարձր է նաև խոնավության աստիճանը, հատակին կան ջրի կուտակումներ: Չկա օդափոխության համակարգ, հատակը բետոնածածկ է, իսկ խցերի պատերի ծեփամածիկները թափված են, տեսանելի են ճաքեր:
Բոլոր նստավայրերում խցերի սանհանգույցները խցի բնակելի հատվածից առանձնացված չեն ամբողջական պատով և չունեն դռներ: Խցերում, նշենք, կարող է պահվել մեկից ավելի մարդ։
Բոլոր սանհանգույցներն ասիական տիպի են: Աշտարակյան «խցի ներսում սանհանգույցներն ունեն այնպիսի տեղակայում, որ ակնհայտ դիտարկվում են խցի դրսից՝ միջանցքից»:
Աշտարակի նստավայրի խցերից մեկը առհասարակ պատուհան չունի, մյուսը չունի լվացարան։ Գյումրու և Ապարանի մեկական խցերում լվացարաններ կան, բայց առանց ծորակների։ Գյումրու խցերից մեկում լվացարանի խողովակի փոխարեն պլաստմասե շիշ է տեղադրված:
Օճառ առհասարակ չկա։ Զուգարանի թուղթ կա միայն Ապարանի նստավայրում։
Մարալիկի նստավայրի բոլոր երեք խցերը, ինչպես նաև Գյումրու նստավայրի չորս խցերից երկուսը կահավորված չեն նստարաններով և դրանցում, առհասարակ, որևէ տեսակի կահավորում չկա: Նստավայրերի որևէ խցում առկա չի եղել ազատությունից զրկվածների համար սննդի ընդունման համար անհրաժեշտ պայմաններ:
Դատարանների խցերը և խցերի սանհանգույցները հարմարեցված չեն տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդկանց կարիքներին: Հարմարեցված չեն նաև շենքերը
Այս խցերում, հիշեցնենք, ժամանակավոր պահվում են (ազատությունից զրկված) մարդիկ։