Օգոստոսի 11-ին՝ ժամը 04։00-ի սահմաններում, «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի հոգեբուժական բաժանմունքում պահվող, 1986 թվականին ծնված Ա․ Հ․-ն, բռունցքով բազմաթիվ հարվածներ հասցնելով իր հետ նույն կացարանում պահվող, 1970 թվականին ծնված Մ․ Օ․-ի գլխին, սպանել է վերջինիս։
ԱՆ քրեակատարողական ծառայության հաղորդմամբ՝ Ա․ Հ․-ն, որը մեղադրվում է ՔՕ 112-րդ հոդվածի 1-ին մասով, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ ընդունվել է այս տարվա հուլիսի 9-ին և հոգեկան առողջական վիճակով պայմանավորված՝ հուլիսի 19-ին տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց»։
Դեպքի առթիվ հարուցվել է քրգործ, կատարվում է նախաքննություն: