Այսօր Ղարաբաղի Մարտունու շրջանի Նոր շեն համայնքի տարածքում ինժեներահետախուզական աշխատանքներ իրականացնելիս, նախնական տվյալներով կասետային ռումբի պայթյունից վիրավորվել են Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամի 3 սակրավորներ:
Ղարաբաղի ԱԻՊԾ հաղորդմամբ՝ սակրավորներից 2-ը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հանրապետական բժշկական կենտրոն, նրանց առողջական վիճակը բավարար է:
Երրորդ սակրավորը տեղափոխվել է Մարտունու շրջանային բուժմիավորում: Վերջինիս վիճակը կայուն ծանր է։