Գորիսում կինը հրկիզել է ամուսնուն՝ արտամուսնական կապ ունենալու համար, հաղորդում է Քննչական կոմիտեն։
Հաղորդման համաձայն՝ օգոստոսի 25-ին Գորիսի ԲԿ-ից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ մարմնի տարբեր հատվածների 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Գորիսի 35-ամյա բնակիչը, ով պնդել է, որ իրեն հրկիզել է իր կինը:
Այնուհետև տվյալներ են ձեռք բերվել, որ Գորիսի 29-ամյա բնակչուհին, տեղյակ լինելով ամուսնու արտամուսնական կապի մասին, օգոստոսի 25-ին տանից վերցրել է բենզինով կիսով չափ լցված 1 լիտրանոց շիշ և լուցկի, գնացել է քաղաքի սննդի կետերից մեկը, որտեղ, հանդիպելով ամուսնուն, բենզինը շփել է նրա ուղղությամբ ու հրկիզել:
Տղամարդը վազել է հարակից ավտոլվացման կետ, որտեղ ջրի շիթը պահել են նրա վրա, ապա՝ տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն:
Զննության ընթացքում վերցվել է լուցկու վառած 3 հատիկ, տուժողի հագին եղած ու այրված հագուստի մասերը, շշի խցանը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրգործ՝ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։