Home / Եկեղեցի / Կաթոլիկ եպիսկոպոսը լքել է եկեղեցին՝ դիվային էրոտիկ վեպեր գրողի համար

Կաթոլիկ եպիսկոպոսը լքել է եկեղեցին՝ դիվային էրոտիկ վեպեր գրողի համար

Կատալոնացի եպիսկոպոս Խավիեր Նովելը հրաժարվել է հոգևոր կոչումից՝ սիրահարվելով դիվային թեքումով էրոտիկ վեպերի գրողին։

Եկեղեցին հոգևորականը լքել էր դեռ օգոստոսին, սակայն դրա պատճառների մասին լուրերը մամուլում տարածվել են միայն վերջին օրերին և վերածվել սկանդալի

Երիտասարդ եպիսկոպոսը սովորաբար պայքարում էր աբորտների դեմ, սատարում էր ԼԳԲՏ+ մարդկանց հարկադիր «բուժմանը», մասնակցում էր Կատալոնիայի անկախության շարժմանը։ Նովելը զբաղվում էր նաև դևերին քշելով, չնայած կաթոլիկ եկեղեցին քննադատաբար է մոտենում նման ծեսերին։ Դևերի աշխարհն ավելի խորը ուսումնասիրելու կիրքն ի վերջո նրան բերեց Սիլվիա Կաբայոլի մոտ, որը հայտնի է որպես սատանիզմի փորձագետ։ Վերջինս, ի դեպ, ի թիվս այլի ամուսնալուծված է։

Եպիսկոպոսի սիրո մասին լուրերը գործընկերները մեկնաբանում են այսպես․ ամենայն հավանականությամբ, Նովելը դիվահարվել է․ «Սա ժուժկալության խնդիր չէ, այլ՝ ախտահարման»։

Ըստ մամուլի, Ֆրանցիսկոս Պապն անձամբ փորձել է համոզել Նովելին էքզորցիզմի միջով անցնել և «քշել իր ներսի դևերին», բայց հոգևորականը որոշել է պարզապես լքել եկեղեցին։

Այժմ նա գյուղատնտեսի աշխատանք է փնտրում։