Home / Կանանց իրավունքներ / Բրիթնիի հայրն այլևս իր խնամակալը չի լինի

Բրիթնիի հայրն այլևս իր խնամակալը չի լինի

Հանրահայտ փոփ աստղ Բրիթնի Սպիրսի հայրը՝ Ջեյմի Սպիրսը, այլև երգչուհու խնամակալը չի լինի։ Որոշումը կայացվել է երեկ՝ ամիսներ տևած դատական գործընթացից հետո։

Ֆինանսական հարցերով Բրիթնիի խնամակալը կլինի հաշվապահ Ջոն Զաբելը, իսկ անձնական խնամակալը կշարունակի մնալ Ջոդի Մոնտգոմերին, ով 2019-ից ժամանակավորապես ստանձնել էր այս դերը, քանի որ երգչուհու հայրը «առողջական խնդիրներ ուներ» ։

Բացի այդ, նոյեմբերի 12-ին կկայանա երգչուհու նկատմամբ խնամակալությունն առհասարակ դադարեցնելու վերաբերյալ դատական նիստը։

Վճռի հրապարակումից անմիջապես հետո Բրիթնին ինստագրամի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում ասում է, որ «յոթերորդ երկնքում» է երջանկությունից։

Բրիթնի Սպիրսը, հիշեցնենք, 2008 թվականից ի վեր գտնվում է հոր անձնական ու ֆինանսական խնամակալության ներքո։ 2019-ից ի վեր երգչուհին փորձում է ազատվել հոր խնամակալությունից և պատասխանատվության կանչել վերջինիս։ Բրիթնիի պնդմամբ՝ հայրն իրեն շահագործել է, ստիպել կամքին հակառակ ելույթներ ունենալ, հոգեբանական ճնշման ու բռնության ենթարկել, իսկ մենեջմենթի թիմը (հոր աջակցությամբ) արգելել է Բրիթնիին ամուսնանալ և իր արգանդում իր կամքին հակառակ ներարգանդային պարույր տեղադրել։ Բրիթնիի հայրը ժխտում է բոլոր մեղադրանքները, սակայն այնուամենայնիվ համաձայնել է հրաժարվել խնամակալի դերից։ Այս թեմայով ավելի մանրամասն՝ այստեղ: