Home / Դատարան / Սարկոզին դատապարտվեց տանը մնալուն

Սարկոզին դատապարտվեց տանը մնալուն

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին մեղավոր է ճանաչվել 2012 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավի անօրինական ֆինանսավորման համար։ Այդ ընտրություններում նա, հիշեցնենք, ի վերջո պարտվել էր սոցիալիստ Ֆրանսուա Օլանդին։

Դատարանը նախկին նախագահին թույլատրել է պատիժը կրել բանտից դուրս՝ Էլեկտրոնային ապարանջանով:

Սարկոզիի՝ 2012 թվականի նախընտրական քարոզարշավում ծախսվել առնվազն 42.8 միլիոն եվրո, ինչը գրեթե կրկնակի գերազանցում է Ֆրանսիայում քարոզարշավի ֆինանսավորման համար սահմանված 22.5 միլիոն եվրոյի շեմը։

Ինքը՝ նախկին նախագահը,  մեղադրանքը չի ընդունում։ Անցած հունիսին նա դատարանին ասել էր, որ չի զբաղվել իր քարոզարշավի կազմակերպչական ու ֆինանսական հարցերով, քանի որ դրա համար ժամանակ չի ունեցել։

«Կարո՞ղ եք պատկերացնել, որ ես հանդիպման գնայի՝ քննարկելու դրոշների ծախսերը․․․ես շատ բան ունեի անելու», – ասել է 2007-2012 թվականներին Ֆրանսիան ղեկավարած քաղգործիչը։

Դատախազությունն ու դատարանը, սակայն, պնդում են, որ նա առնվազն երկու անգամ զգուշացվել է սահմանված շեմի խախտման մասին և «կամավոր կերպով»  գնացել այդ ծախսերին։

Ըստ մեղադրող կողմի՝ այս գործողությունն իրականացվելու համար օգտագործվել են կեղծ անդորրագրեր՝ իրական ծախսերը քողարկելու համար։

Սա Սարկոզիի դեմ ընթացող միակ դատական գործը չէ։ Այս տարվա մարտին նա մեղավոր էր ճանաչվել դատավորին կաշառելու և նրանից ներքին տեղակատվություն կորզելու փորձից համար։ Նախագահն այդ ժամանակ վճիռը բողոքարկել էր։ Այս վճիռը Սարկոզիի փաստաբանները ևս պատրաստվում են բողոքարկել։