Գյումրու նորընտիր ավագանու առաջին նիստին քաղաքապետ է ընտրվել «Բալասանյան» դաշինքի թեկնածու Վարդգես Սամսոնյանը․ նրա օգտին է քվեարկել նաև «Քաղաքացիական պայմանագիր»-ը։
Հոկտեմբերի 17-ին կայացած ՏԻՄ ընտրություններին, ինչպես հայտնի է, հաղթել էր նախկին պատգամավոր, ԲՀԿ նախկին փոխնախագահ, 2015-ից՝ անկուսակցական խոշոր գործարար, Գյումրու գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի համանուն դաշինքը։ ՔՊ-ն երկրորդ տեղն էր զբաղեցրել։ «Բալասանյան» դաշինքը ստացել էր ավագանու 14, ՔՊ-ն՝ 11, «Զարթոնքը»՝ 4, «Ապրելու երկիրն» ու ՀՀԿ-ն՝ 2-ական մանդատ:
«Քաղաքացիական պայմանագիրը» նախապես հայտարարել էր՝ քաղաքապետւ թեկնածու չի առաջադրելու, քվեարկելու է «Բալասանյան» դաշինքի թեկնածուի օգտին։ Նաև համապատասխան՝ «համագործակցության հուշագիր» էր ստորագրվել։ Թեկնածու չէին առաջադրել նաև «Զարթոնք», «Ապրելու երկիր» և Հայաստանի հանրապետական կուսակցությունները: Վարդգես Սամսոնյանի թեկնածությանն այլընտրանք չկար։
Ընտրությունների արդյունքում՝ 24 ավագանիների կողմ, 8-ի՝ դեմ ձայներով Սամսոնյանը դարձավ քաղաքապետ։
«Համագործակցություն հուշագիր»
Երկու օր առաջ՝ հոկտեմբերի 30-ին, «Բալասանյան դաշինքը» և «Քաղաքացիական պայմանագիրը» համագործակցության հուշագիր էին ստորագրել:
Ըստ հուշագրի՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու էր առաջադրվելու «Բալասանյան» դաշինքը գլխավորող Վարդգես Սամսոնյանը: Փոխքաղաքապետի երկու թեկնածուները լինելու էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից: