«Սբ. Գր․ Լուսավորիչ» քաղաքացիական հիվանդանոցում այսօր 41-ամյա դատապարտյալ է մահացել։
Ըստ քրեակատարողական ծառայության՝ հոկտեմբերի 31-ին դատապարտյալի մոտ քովիդ է ախտորոշվել, հաջորդ օրը՝ նոյեմբերի 1-ին, նա «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխվել է, նախ, «Դատապարտյալների հիվանդանոց», ժամեր անց՝ «Սբ. Գր․ Լուսավորիչ» քաղաքացիական հիվանդանոց։ 1980 թվականին ծնված Գ․Կ-ի կենսաբանական մահը գրանցվել է նոյեմբերի 3-ին։
Փաստացի դատապարտյալի մոտ քովիդն ախտորոշվել է այն ժամանակ, երբ նրա վիճակն արդեն շտապ հոսպիտալացում էր ենթադրում։ Ընդամենը 3 օր հետո տղամարդը մահացել է։
Մահվան հանգամանքները պարզելու նպատակով նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
ՔԿԾ-ն այժմ հավաստիացնում է, որ քրեակատարողական բոլոր հիմնարկներում քովիդ-թեստավորում է իրականացվել․ «Գորիս», «Արմավիր» և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ներում պահվող (դրական ախտորոշում ունեցող) մարդիկ հսկողության համար տեղափոխվել են «Դատապարտյալների հիվանդանոցի»՝ նախապես առանձնացված բաժանմունք։
«Ներկայում ՔԿՀ-ներում պահվող, դրական ախտորոշում ունեցող 49 անձ գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմարկում», – ասված է ծառայության տարածած հաղորդագրությունում։