Ոմն Հ․Մ․-ն 44-օրյա պատերազմում անհետ կորած զինվորի մորը խոստացել է գտնել և վերադարձնել որդուն, ինչի դիմաց ծնողից ավելի քան 7000 դոլար է հափշտակել։ Այդ մասին այսօր հայտնում է Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը։
Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ Հ. Մ-ն ասել է 2020-ին կորած ժամկետային զինծառայողի մորը, թե իբր Չեչնիայում և Սիրիայում ունեցած հեղինակավոր կապերի միջոցով կարող է հայտնաբերել և Հայաստան տեղափոխել որդուն։
Կնոջ հետ հանդիպումների ժամանակ Հ. Մ-ն որդու գտնվելու տեղի վերաբերյալ ստույգ տեղեկություններ ստանալու և նրան իբր Ադրբեջանի բերդերից մեկից Բաքու քաղաք տեղափոխելու պատրվակով 2021 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին մաս-մաս ստացել է 7.000 դոլար ու 60.000 դրամ։
Հ. Մ-ն ձերբակալվել է։ Մեղքը հաստատվելու դեպքում նրան սպառնում է մինչև 8 տարվա ազատազրկում: