Home / Հայաստան / Հունվարից կմեկնարկեն Երևան-Կապան-Երևան ավիաչվերթները

Հունվարից կմեկնարկեն Երևան-Կապան-Երևան ավիաչվերթները

Երևան-Կապան-Երևան ավիաչվերթները կմեկնարկեն հունվարի 20-ից։

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն Երևան-Կապան-Երևան կանոնավոր չվերթեր իրականացնելու հայտ է ստացել «Նովէյր» ավիաընկերությունից։ Չվերթերը, ըստ նախատեսվածի, կսկսվեն 2022 թվականի հունվարի 20-ից՝ շաբաթական 2 անգամ։

Կառավարությունն այսօրվա նիստում Կապանի «Սյունիք» օդանավակայան ՍՊԸ-ին բյուջեից 49,5 մլն դրամ հատկացնելու մասին որոշում է կայացրել։ Ընկերության ընդհանուր պարտավորությունների գումարը 2021 թվականի համար կազմում է 49 մլն 508 հազար դրամ, որի մեջ ներառված են ընդհանուր շահագործման ծախսերը, հարկերը, աշխատավարձերը։