Home / Հայաստան / Քանաքեռում սպանվել է 4 մարդ՝ այդ թվում Տույը և նախկին պատգամավորը․ կան վիրավորներ

Քանաքեռում սպանվել է 4 մարդ՝ այդ թվում Տույը և նախկին պատգամավորը․ կան վիրավորներ

Նոյեմբերի 11-ին, ժամը 02.45-ից սկսած ոստիկանությունը ահազանգեր է ստացել Քանաքեռից և հիվանդանոցներից՝ 16-րդ փողոցի տներից մեկում 6 տղամարդ հրազենային վիրավորումներ են ստացել։

Դեպքի վայրում հայտնաբերել են 42-ամյա Ա. Ղ.-ի և 37-ամյա Ա. Խ.-ի դիերը։ Հայտնաբերվել է նաև 45 պարկուճ և գնդակներ, 4 ատրճանակ, 2 ինքնաձիգ՝ փամփուշտներով: Մահացել են նաև հիվանդանոց տեղափոխված 38-ամյա Ա. Բ.-ն և 61-ամյա Ա. Ս.-ն։

Ոստիկանությանը սպասարկող ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ սպանվածներից մեկը՝ Ա․Ղ․-ն, քրեական աշխարհում հայտնի Քանաքեռցի Տույն էր՝ 43-ամյա Արթուր Ղազարյանը, իսկ տունը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, պատկանում է նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Արտուշ Սիմոնյանին, որը նույնպես մահացածների թվում է:

Ըստ աղբյուրի՝ «աջ սրունքի դրսային մակերեսի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ  թիվ 1  համալսարանական  հիվանդանոց  է ընդունվել նաև Քանաքեռի բնակիչ, 19-ամյա  Գևորգ Ջաբոյանը:

Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ է տեղափոխվել Քանաքեռ 16 փողոցի 16 տան բնակիչ, 61-ամյա Արտուշ Սիմոնյանը՝ «հեմոռագիկ շոկ, հրազենային վնասվածք» ախտորոշմամբ:

Նույն հիվանդոնոց է տեղափոխվել Քանաքեռ 16 փողոցի 16 տան բնակիչ, 27-ամյա  Հովհաննես Սիմոնյանը՝ «աջ ոտնաթաթի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ:

Նույն հիվանդանոց է տեղափոխվել Քանաքեռ 16 փողոցի 16 տան բնակիչ,  37-ամյա Վլադիմիր Սիմոնյանը՝ «կրծքավանդակի որովայնի շրջանի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ:

«Հրազենային վնասվածք» ախտորոշմամբ նույն հիվանդանոց է տեղափոխվել Զ. Սարկավագի փողոցի բնակիչ, 38-ամյա Արթուր Բորյանը:

Նույն հիվանդանոցում է նաև «ձախ նախաբազկի միջանցիկ հրազենային վիրավորում վնասվածք» ախտրոոշմամբ  Արթուր Պետրոսյանը:

Հիվանդանոցում Ա. Բորյանն ու Ա. Սիմոնյանը, գիտակցության չգալով, մահացել են: