Արմավիրի մարզի Շահումյան համայնքում հայտնաբերվել է Կուր-Արաքսյան մշակույթի մաս կազմող մինչ օրս պեղված մեծագույն դամբարաններից մեկը։ Հնագիտական արշավախմբի ուսումնասիրություններից հետո պարզվել է, որ գտածոները պատկանում են վաղ բրոնզեդարին։
Դամբարանը պատահաբար հայտնաբերել է Շահումյանի բնակիչ Մուշեղ Հարությունյանը՝ ծառատունկի ժամանակ։ Պեղումների արդյունքում գտնվել են, ըստ ամենայնի տարբեր ժամանակներում թաղված, շուրջ 30 մարդկանց աճյուններ, ինչպես նաև խեցեղենի ու զարդերի մեծաթիվ նմուշներ։
Գտածոները դեկտեմբերի 1-ից մինչև 31-ը ցուցադրվում են Երևանի ժողովրդական արվեստի թանգարանում։
Դամբարանի, դրա հայտնաբերման կարևորության և Հայաստանում հնագիտության մասին Epress.am-ը զրուցել է պեղումներն իրականացրած արշավախմբի անդամ Լևոն Աղիկյանի հետ։