Home / Հայաստան / «Բոլորը ձև էին տալիս, թե չեն հասկանում»․ Վանո Սիրադեղյանի հոգեհանգիստը

«Բոլորը ձև էին տալիս, թե չեն հասկանում»․ Վանո Սիրադեղյանի հոգեհանգիստը

Օպերայի և բալետի ազգային թատրոնում այսօր հրաժեշտ էին տալիս ներքին գործերի նախկին նախարար, Երևանի նախկին քաղաքապետ, նախկին պատգամավոր, հրապարակախոս, գրող, ՀՀՇ վարչության նախագահ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Վանո Սիրադեղյանին։

0C6FC62D-DCD0-4ADF-B450-7731F21BFF00

Գալիս և գնում էին ընկերները, հարազատները, նախկին թիմակիցները, համախոհները, երկրպագուները, ներկա և նախկին քաղաքական գործիչները, դատախազները, ոստիկանները, գրողներն, արվեստագետները, մարդիկ, որոնք «եկել էին վերհիշելու անցյալը»։

083AFAC0-1606-4B8C-8933-6A1EA750495F

FBA933B0-CFA8-4806-833A-CCB01E8FD07E

Վանո Սիրադեղյանը մահացել է հոկտեմբերի 15-ին՝ 75 տարեկանում։ 

C33295FE-9D4E-4398-8304-D6A6AB8482FD

Նրա «ծանր վերադարձը» Հայաստան կազմակերպում էր կառավարական հանձնաժողովը։ Նոյեմբերի 24-ին՝ մահվանից 40 օր անց, հայտարարվեց՝ հոգեհանգստի արարողությունը տեղի կունան դեկտեմբերի 3-ին, հուղարկավորությունը՝ դեկտեմբերի 4-ին Վանոյի հայրենի Կոթի գյուղում։ Սգո թափորը Կոթի կշարժվի առավոտյան 8:00-ին։

B3CE4956-F8B4-4F14-B1A3-8C6B07CEFF5E

Վերջին 21 տարիների ընթացքում Սիրադեղյանը ապրում էր Հայաստանից դուրս՝ հետախուզման մեջ։ Նրա նկատմամբ քրեական հետապնդումը մեկնարկել էր 1999-ի տարեսկզբին՝ 98-ի պալատական հեղաշրջումից և Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալուց ամիսներ անց։ Սիրադեղյանը մեղադրվում էր ընդհանուր առմամբ 10 հոդվածներով՝ բանդիտիզմ, սպանություն, կաշառառություն, գույքի վնասում և այլն։ Մեղադրանքը ներկայացնում էր Ղարաբաղի դատախազության նախկին պաշտոնյա, 1999-ին արդեն Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։ 

2176C274-984D-4B18-B241-9B12EED89B77

Հեղաշրջումից մեկ տարի անց իշխանությունը Հայաստանում դեռ երկփեղկված էր։ Մի կողմում Ղարաբաղի նախկին և Հայաստանի նորընտիր նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր, Ղարաբաղից Հայաստան տեղափոխված պաշտոնյաները, իրավապահ համակարգը, «Դաշնակցություն» կուսակցությունը, մյուս կողմում՝ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը, բանակը և Երկրապահ պատգամավորական խումբը։ Սիրադեղյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու՝ դատախազ Աղվան Հովսեփյանի առաջին միջնորդությունը 1999-ի հունվարի 25-ին երկրապահների խորհրդարանական մեծամասնությունը մերժեց։

FA4E14BC-34FE-4F48-B163-4D9ECCA17D91

Մի քանի ամիս հետո՝ 1999-ի մայիսին, Սիրադեղյանը ձերբակալվեց, օրեր անց՝ անձնական երաշխավորությամբ ազատ արձակվեց։ Արդեն 2000 թվականի ապրիլին՝ հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից և Վազգեն Սարգսյանի սպանությունից կես տարի անց, խորհրդարանը բավարարեց նրան անձեռնմխելիությունից զրկելու՝ դատախազ Հովսեփյանի միջնորդությունը։ Վանո Սիրադեղյանը հեռացավ։

285D3D89-52BD-4564-A972-904ABFE3DC1C

6CA18195-A32F-4774-8A48-C0D0CE1C1919

հատվածներ «Մարդու ժամանակը» հարցազրույցից (1998 թվական՝ իշխանափոխությունից հետո)

— Ամբողջ 97 թիվը Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստում էր իր հեռանալը։ Այն ժամանակ արդեն Քոչարյանը ամրապնդում էր իշխանությունը․․․ Արդեն նախկին նախագահը իր ելույթով՝ «Պատերազմ, թե խաղաղություն», ձեռքերը լվանում էր Ղարաբաղի հարցից։ Նա մի փակուղի մտավ՝ չկարողանալով համոզել Ղարաբաղի քաղաքական էլիտային։ Բայց դրա համար պետք էր, որ Հայաստանի քաղաքական էլիտան միշտ թելադրող դիրքում լիներ։ Ինքը խախտեց գլխավոր սկզբունքերից մեկը, ամենակարևոր սկզբունքը։ Քոչարյանին բերելն արդեն նշանակում էր, որ Հայաստանի քաղաքական էլիտան այլևս չի կարող թելադրել։ Էլ չեմ ասում Սերժ Սարգսյանի գալը, իմ հեռանալը ՆԳՆ-ից։ Ղարաբաղի քաղաքական թևը բանակի թևն է՝ Հայաստանի բանակի, Ղարաբաղի բանակի․․․ Իշխանության ռազմական, զինվորական մասը ամրապնդվեց։

FE5436D8-9BF1-479E-93B6-57705E72A4B1

Մենք կորցրեցինք ամբողջ 97 թիվը։ Եվ հետևեց հրաժարականը, բնականաբար։ Երկրապահը այդտեղ կարևոր դեր ունեցավ՝ Վազգեն Սարգսյանի հետ միասին։ Բայց Երկրապահի քաղաքականացումը Երկրապահի նախաձեռնությունը չէր։ 94 թվականին, երբ Դաշինքը հզոր էր, Լևոնը խուճապի մեջ ընկավ և առաջարկեց Սարգսյանին քաղաքականացնել Երկրապահը, և Երկրապահը սկսեց քաղաքականալ։ Որպես հետևանք՝ Երկրապահը անցկացրեց 98 թվականի ընտրությունները՝ «Դաշնակցության» հետ միասին։

6F5A8C40-4685-479B-823E-E8BBB1C225F0

— Ինձ հնարավորություն տրված էր այդ նոր իշխանության մեջ իմ տեղն ունենալու՝ արդեն 97 թվականի վերջին կիսամյակում։ Բայց ես բացի այն, որ բնույթով դավադրության պիտանի չեմ, թեկուզ և այդ դավադրությունը երկրի ղեկավարն է կազմակերպում․․․ Սա՝ այն հարցին, թե ով գլխավորեց իշխանափոխությունը։ Բոլորն ասում են՝ Վազգեն Սարգսյանը, բայց գլխավորել է, այնուամենայնիվ, Լևոն Տեր-Պետրոսյանը։ ․․․Բայց ես նաև համոզված էի, որ, այնուամենայնիվ, ինքը ճիշտ չի անում և պետք է թելադրել, պարտադրել ստորագրել հաշտության պայմանագիրը Ադրբեջանի հետ։

F15EB143-0900-4F86-A039-916CD625B3FE

—Բոլորը հասկանում են, ովքեր տեղյակ են բանակցություններից, ովքեր ծանոթ են փուլային-ոչ փուլային տարբերակներին, բոլորը հասկանում են, որ չկա միանգամից տարբերակը։ Փաթեթային տարբերակ չկա։ Փաթեթայինը պատերազմն է։ Հասկանում են, բայց ձև են տալիս, թե չեն հասկանում։ Տարբերակը փուլայինն է, որ կտևի էլի տարիներ, իհարկե։ Փաթեթայինն այն է, ինչ որ հիմա տեսնում եք․ բանակցությունները էլի փակուղի մտան։ Դա էլ է տարբերակ՝ պատերազմը։ Բայց պետք է ժողովրդին անկեղծորեն, ազնվորեն պատրաստել այդ դեպքի համար․․․

00ED980B-8A2A-4251-9C5C-11595DF42DBA

4555BDF6-4BAB-42B3-AAB7-833EDCEFC19B

հատվածներ Սիրադեղյանի ելույթից (1999 թվականի հունվարի 25, Խորհրդարանն առաջին անգամ քննարկում է Վանո Սիրադեղյանին անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու հարցը).

— Ի՞նչ են ուզում սրանով և առհասարակ ի՞նչ են ուզում մեզանից։ Նախևառաջ՝ ուզում են ամրապնդել իշխանությունը և ամրանալ Հայաստանում։ Ինչի համար, նախ, հարկավոր էր զավթել իշխանությունը։ Ինչպես միշտ, անխափան աշխատեց շանտաժը։ Նախագահին ու պաշտպանության նախարարին սպառնացին, որ պատանդ կպահեն մեր զորակոչիկներին, և նախագահը հրաժարական տվեց։ 

52715DBD-9761-44CE-8312-640D5FFD3149

— Ինչո՞ւ էր պետք իշխանությունը զավթել Հայաստանում։ Պետք էր, որովհետև իրենք չեն հավատում Ղարաբաղի հարցի կարգավորմանը։ Ավելին՝ իրենց հարկավոր չէր խաղաղ կարգավորումը, որովհետև Ղարաբաղի քաղաքական էլիտան բնականաբար պիտի տեղ չունենար խաղաղ միջոցներով կարգավորված Ղարաբաղում։ Եվ իրենց ձեռք չէին տալիս երկրորդական տեղերը Հայաստանում։ 

18FD3633-AFC4-4C5F-95B2-813EC07EAAB5

— ․․․Ուրեմն՝ հարկավոր էր վերցնել իշխանությունը և ամրապնդվել։ Ամրապնդվել ըստ ամենայնի և միջոցների մեջ խտրություն չդնելով։ Բացարձակ անպատկառությամբ։ ․․․Ամրապնդվել՝ ամայացնել փորձելով եղած-չեղած քաղաքական դաշտը, ամեն քայլով փորձելով նսեմացնել Հայաստանի գործիչների, կառույցների դերն այս պատերազմում, այդ ճանապարհին չխորշելով անգամ նոր ուսումնասիրության առարկա դարձնել (ակնարկելով, որ վերաքննության առարկա կարող է դառնալ) արդեն գոյություն չունեցող երկրի դատախազության կողմից հարուցված քրեական գործի հատորները՝ «Ղարաբաղ» կոմիտեի և համախոհների դեմ․․․ 

14D2EFB4-519D-450D-AF88-4FF97F9FBA6E

Ամրապնդվել՝ կեղեքելով ու հարստահարելով աշխատող և աշխատատեղ ստեղծող մարդկանց, ստիպելով հանել վերջին կոպեկը շրջանառությունից․․․ Այդպես չի վարվում նվաճողն անգամ, որը խոհեմորեն տեղ է թողնում իր բանակը կերակրելուն։ Այդպես վարվում է երկրով անցնող ասպատակը։ Ամրապնդվել՝ կադրերով՝ դատարկելով Ղարաբաղը վերջին կապող ուժերից։ Եվ այս ընթացքը կասեցնել չի լինի։ Այս ընթացքը վերջի սկիզբն է, որովհետեւ երկիրը պահում են ոչ թե բանակով, այլ երկրում ապրելով։ Ամրապնդվել՝ կլոր տարին դատախազության և անվտանգության ու ոստիկանության մարմիններ քարշ տալով մեր երեխաներին, հարևաններին, ընկերներին, ազգականներին, բոլորին, ումից կարող են գույք ու փող խլել։ Ամրապնդվել՝ չբավարարվելով եկամտաբեր ճյուղերի վերահսկողությամբ, այլ ձգտելով սեփականացնել ինչ հնարավոր է։

D92252DA-4FA5-48E5-A34A-F7BB0BBEAB60

— Այսպես չեն գնում ո՛չ դեպի խաղաղություն, ո՛չ դեպի պատերազմ։ Այդպես գնում են դեպի ոչինչ։ 

8E67C5E7-FE70-4CCD-A907-527968C691C3

7E1CF3E3-768E-4D52-A151-7251073C61BB

հատվածներ Վանո Սիրադեղյանի ելույթից (1999-ի մայիսի 22)

— Այս ամբողջ պատմության էությունը հետևյալն է․ հասարակության մեջ իրոք ինչ-որ շերտ մեղավոր է որոնում, և իշխանության մեջ ինչ-որ օղակներ տոն են տալիս դրան։ Բայց սովորաբար մեղավոր կամ քավության նոխազ փնտրում են պարտությունից հետո։ Պարտություն չկա, բայց ես պատկերացնում եմ՝ մեղավորներ որոնելու ինչ մղձավանջ կսկսվի, ինչ մղձավանջ է սկսվելու, երբ, չտա Աստված, բուն պարտությունը լինի։ Ես պատկերացնում եմ այդ վիճակը Հայաստանում։ Բուն էությունը այն է հարցի, կրկնում եմ, որ քավության նոխազ են փնտրում, իսկ ես չեմ ուզում դառնալ այդ քավության նոխազը։

B0416500-A639-41D0-8F48-983FE62DA815

— Եվ հետաքրքիրն այն է, որ այս շրջանում ոչ ոք չի խոսում բուն հարցի մասին, բուն քաղաքական հարցի մասին՝ Արցախի հարցի մասին։ Կարծես մահամերձի սնարի մոտ լինեն։ Չեն խոսում։ Այնինչ գլխավոր հարցը նույնն է՝ պատերազմի և խաղաղության հարցը։ Այնինչ նախընտրական այս ամբողջ շրջանում հիմնական լոզունգը բոլոր կուսակցությունների կարծես մեկն է՝ «Մահ կամ ազատություն»։ «Մահ կամ ազատությունը» կարող է անհատի լոզունգ լինել, անհատի ընտրություն լինել, դիլեմա լինել։ Չի կարելի, որ ժողովուրդը այդպիսի լոզունգ ունենա։ Սովորաբար այն ժողովուրդները, որոնք գնում են այդ լոզունգով, և մեր ժողովրդի պատմական փորձը ցույց է տալիս՝ ստանում են միայն մահ։ Ազատությունը բաժին է հասնում սովորաբար կարգախոսի հեղինակներին։

F8E9012C-F2E3-41BF-B28F-5AE3E1BF9CD4

— Իշխանությունով, կուսակցույթուններով, անհատներով, մտավորականներով կգտնե՞նք այսօր մի բանաձև – սա է գլխավոր խնդիրը – որը մեր ժողովրդին խաղաղություն կբերի։ Մեզ, կարծում եմ, պակասում է այն գիտակցությունը, որ մեծ պետությունների, մեծ ժողովուրդների շահերի բախման ասպարեզում փոքր ժողովուրդները շահելու բան չունեն․․․

61B7246E-4C12-41A7-AF52-F3A356B3DD33

Հայաստանը լքելուց հետո՝ 2000-ականներից մինչեւ 2012 թվականը, Սիրադեղյանն «Ավետիս Հարությունյան» կեղծանունով հրապարակախոսական հոդվածներ էր տպում «Հայկական ժամանակ» օրաթերթում, որոնք հետագայում վերածվեցին «Գյադաների ժամանակը» տպագիր գրքի։

2012-ից ի վեր նա որևէ հանրային ակտիվություն չի ցուցաբերել։

AC79292E-0423-4BC4-9C39-2D223E4A1756

8862A56F-33CA-41F0-A311-016D49AB1B5E

4E109F02-3D56-45D6-921C-990290418407

B1C2AD15-4859-4575-8858-F4CEB2F3648B

FE0B5E23-F011-455D-8810-F5389CCF41B2

Զառա Հարությունյան
լուսնկարները՝ Էլիզա Մխիթարյանի