Գյումրիի կենտրոնում գտնվող հագուստի խանութում կնոջ դի է հայտնաբերվել։
Ոստիկանության հետ փոխկապակցված shamshyan.com-ի տվյալներով՝ մահացածը 63-ամյա Անահիտ Իսկանդարյանն է․ նրա դին հայտնաբերվել է իրեն պատկանող «Հովնան» խանութի ներսում՝ կոկորդը կտրած վիճակում։
Անահիտ Իսկանդարյանը Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի՝ Կարեն Եսայանի մայրն է։ Կարեն Եսայանը սպանվել էր 2012 թվականին՝ նշանդրեքի օրվա առավոտյան։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՔՕ 104 հոդվածի 2-ին մասի 8-րդ կետի հատկանիշներով (Սպանություն՝ շահադիտական դրդումներով, պատվերով, զուգորդված` շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով)։