Home / Բանակ / Կփրկի ռուսաստանցիների հակապատերազմական շարժումը միայն

Կփրկի ռուսաստանցիների հակապատերազմական շարժումը միայն

Новая Газета-ի գլխավոր խմբագիր, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Դմիտրի Մուրատովի ուղերձը՝

— Բոլորս այսօր վաղ առավոտյան հավաքվել էինք խմբագրությունում։ Մենք վշտի մեջ ենք։

Մեր երկիրը նախագահ Պուտինի հրահանգով պատերազմ է սկսել Ուկրաինայի հետ։ Եվ պատերազմը կանգնեցնող չկա։ Այդ պատճառով էլ, վշտից բացի մենք և ես նաև ամոթ ենք ապրում։ Գերագույն հրամանատարը թանկարժեք մեքենայի բանալու բրելոկի նման ձեռքերում պտտում է «միջուկային կոճակը»։ Հաջորդ քայլը միջուկային համազա՞րկն է: Ես այլ կերպ չեմ կարող մեկնաբանել Վլադիմիր Պուտինի խոսքերը հաշվեհարդարի զենքի մասին։

Բայց մենք Новая Газета-ի այս համարը կթողարկենք երկու լեզվով՝ ուկրաիներեն և ռուսերեն: Որովհետև մենք Ուկրաինան չենք ճանաչում որպես թշնամի, իսկ ուկրաիներենը՝ որպես թշնամու լեզու։ Եվ երբեք էլ չենք ճանաչի։

Եվ վերջում. Միայն ռուսաստանցիների հակապատերազմական շարժումը կարող է փրկել կյանքը այս մոլորակի վրա։

https://www.youtube.com/watch?v=p9eOZKauR7U