Ռուսաստանյան ընդդիմության առաջնորդ, քաղբանտարյալ Ալեքսեյ Նավալնու խոսքը՝ Մոսվակում այսօր տեղի ունեցած հերթական դատական նիստին․
—․․․Ես արտաքին աշխարհի հետ հաղորդակցման որևէ միջոց չունեմ, ուստի՝ խնդրում եմ արձանագրության մեջ գրացել իմ կոչը դատարանին և ամբողջ աշխարհին․ ես դե՛մ եմ այս պատերազմին։
Կարծում եմ՝ պատերազմը, որ փաստացի ընթանում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, սանձազերծվել է Ռուսաստանի քաղաքացիների թալանը պարտակելու, ներքաղաքական խնդիրներից ուշադրությունը շեղելու համար։ [Հետագա տեքստը չի հասկացվում]։
Այս պատերազմը հսկայական քանակի զոհեր է բերելու՝ բոլոր կողմերից, և խեղված ճակատագրեր, և շարունակելու է Ռուսաստանի քաղաքացիների հարստահարման, աղքատացման գիծը, թալանը հանցավոր այն խմբի կողմից, որ զավթել է իշխանությունը․․․ Այն, որ նրանք՝ տառացիորեն հանուն իրենց գելենջիկյան դղյակների և Ռուբլյովկայի ամառանոցների, արդեն պատերազմներ են սկսում՝ միայն ապացուցում է, որ ես ճիշտ եմ։
Դատավորն ընդհատում է։ Նավալնին շարունակում է։
— Ձերդ գերազանցություն, դուք կարող եք հետագայում մերժել, բայց պարտավոր եք լսել ինձ։ Դուք ստիպված եք լսել մինչև վերջ։ Ես համարում եմ, որ այս պատերազմը սանձազերծողները բանդիտներ են և գողեր։ Ես սկսել եմ իմ քաղաքական գործունեությունը՝ գողական, հանցավոր այս ռեժիմի դեմ պայքարելու համար․․․
Դատավորը կրկին ընդհատում է․ «Ինչո՞ւմն է միջնորդությունը»։
— Որ դուք արձանագրության մեջ գրանցեք իմ այս հայտարարությունը, որ Լեֆորտովյան դատարանի որոշման մեջ նշվի, որ այս պատերազմը պետք է դադարեցվի։ Այո, սա մի փոքր դուրս է այս գործի շրջանակներից։ Բայց արտառոց իրողությունները մեզնից արտառոց որոշումներ են պահանջում․․․
Դատավորը նորից ընդհատում է․ «Մի չարաշահեք միջնորդություն ներկայացնելու իրավունքը»․․․
https://twitter.com/epressam/status/1496786243954356224
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանը (երեք կողմից) հարձակվել է Ուկրաինայի վրա․ ռմբակոծության հետևանքները երևում են Կիևում, Խարկովում, Օդեսայում, Մարիուպոլում, Կրամատորսկում․․․
Ռուսաստանում՝ առանձին պիկետներից բացի, տեսանելի բողոքի գործողություններ չկան․ պիկետներ անողները անմիջապես ձերբակալվում են։