Home / Բանակ / Ուկրաինայից հարևան ԵՄ երկրներով եկողներից վիզա չի պահանջվի

Ուկրաինայից հարևան ԵՄ երկրներով եկողներից վիզա չի պահանջվի

ՀՀ այն քաղաքացիների համար, որոնք Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների պատճառով մտադիր են Հայաստան վերադառնալ՝ հատելով Լեհաստանի, Սլովակիայի, Հունգարիայի, Ռումինիայի և Մոլդովայի սահմանները, նշյալ երկրների՝ նախապես ստացած վիզա (Շենգեն վիզա) չի պահանջվի, հայտնում է Արտաքին գործերի նախարարությունը։

Դիտարկվում են նաև Ուկրաինայից նրանց տարհանման այլ տարբերակների հնարավորություններ:

Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է ընդունել ՀՀ քաղաքացիներին և նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև այլ փախստականների:

Կիևում ՀՀ դեսպանությունը, Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը, ինչպես նաև ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը շարունակում են իրենց աշխատանքները ողջ կազմով։

Հեռախոսահամարներ՝
Կիևում դեսպանություն`
+380442349005
+380671090506
+380689602524
+380685000782
Օդեսայում գլխավոր հյուպատոսություն`
+380487039176
+380487039178
Դոնի Ռոստովում գլխավոր հյուպատոսության`
+79614084423