Home / Բանակ / Պուտինը «համակարգող պետություն» է ստեղծում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի համար

Պուտինը «համակարգող պետություն» է ստեղծում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի համար

Այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա է ներկայացրել ՀԱՊԿ-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը, որով ներդրվում է «համակարգող պետություն» հասկացությունը։ Համակարգող պետության հովանու ներքո ձևավորվելու են խաղաղապահ ուժեր։

Փոփոխությունների համաձայն՝ «Հավաքական խաղապահ ուժերը ստեղծվում են համակարգող պետության հովանու ներքո՝ ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններում օգտագործվելու համար»։ «ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին Հավաքական խաղապահ ուժերի մասնակցության պայմանները սահմանվում են համակարգող պետության կողմից ՄԱԿ-ի լիազորված ստորաբաժանման հետ կնքված համաձայնագրով»,- ասվում է փաստաթղթում։