Home / Հայաստան / Կալավանի հաջողակը՝ Սյունիքի մարզպետ

Կալավանի հաջողակը՝ Սյունիքի մարզպետ

Կառավարության որոշմամբ Մելիքսեթ Պողոսյանն ազատվել է Սյունիքի մարզպետի պաշտոնից։ Նրան փոխարինել է Ռոբերտ Ղուկասյանը։

Գորիսի նախկին զինկոմ, գնդապետ Մելիքսեթ Պողոսյանը Սյունիքի մարզպետ էր նշանակվել 2020-ի դեկտեմբերին՝ 44-օրյա պատերազմից հետո։ Այդ պաշտոնում նա փոխարինել էր Ոստիկանության պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ, հեղափոխությունից հետո մարզպետ նշանակված Հունան Պողոսյանին։

Ռոբերտ Ղուկասյանը մինչև 2019 թվականը, ինչպես կառավարության այսօրվա նիստին հիշեցրեց էկոնոմիկայի նախարարը, «Կալավան գյուղում աշխատող հասարակ փոքր գործարար էր», հեղափոխությունից մոտ մեկ տարի անց նա վարչապետի խորհրդական նշանակվեց, ղեկավարում էր Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խումբը։