Home / Առողջապահություն / Հայաստան եկած ուկրաինացիներին օգնելու համար

Հայաստան եկած ուկրաինացիներին օգնելու համար

Հայաստանում Ուկրաինայի հյուպատոսությունը տեղեկացնում է՝ Ռուսաստանի ագրեսիայի հետևանքով իրենց տունը լքած Ուկրաինայի քաղաքացիների զգալի առկայության կապակցությամբ Ուկրաինայի Ներքին գործերի նախարարության կողմից պաշտոնական հարթակ է ստեղծվել․ հարթակը կոչվում է «Ապաստարան»՝ https://prykhystok.in.ua, այն ուղղված է տեղահանվածներին և փախստականներին օգնություն տրամադրելուն այն երկրներում, որտեղ իրենք ապաստանել են, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում։

«Կարևոր տեղեկատվություն ուկրաինացիների համար, ովքեր ժամանել են Հայաստանի Հանրապետություն Ուկրաինայի պատերազմի պատճառով և փնտրում են բնակվելու վայր։

Եվ նաև Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիների համար, ովքեր հնարավորություն ունեն օգնելու Ուկրաինայից եկած մարդկանց  անվճար տեղավորելու իրենց տներում։

Տեղեկացնում ենք, որ գործում է «Ապաստարան» պաշտոնական կայքը՝ https://prykhystok.in.ua/

Այս կայքում դուք կարող եք տեղեկատվություն տեղադրել բնակավայրերի, թափուր աշխատատեղերի քանակի և կոնտակտների մասին,  կարող եք առաջարկել կամ գտնել անվճար բնակարան:

Դա հարմար և ապացուցված ծառայություն է, որն օգնում է համակարգել նրանց ջանքերը, ովքեր օգնություն են փնտրում և ովքեր կարող են այն տրամադրել:

Հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին օգտվել «Ապաստարան» կայքից, եթե ցանկանում եք օգնել կանանց և երեխաներին, ովքեր հարկադրված են եղել գալ մեր երկիր՝ փախչելով պատերազմից, գտնել ապաստարան»։