Ռուսաստանյան ընդդիմության առաջնորդ, քաղբանտարյալ Ալեքսեյ Նավալնին շարունակում է հակապատերազմական միտինգների դուրս գալու կոչ անել՝
«Ամենակարևոր մարդիկ»․ ախմախ արտահայտություն է։ Բայց ինչպե՞ս նրանց սահմանել։ Բոլորը կարևոր են ու անհնար է հաշվի առնել և կշռադատել մարդկանց կարևորությունը որոշող բոլոր գործոնները։
Խաղաղ ժամանակներում։
Իսկ հիմա ես մտածում եմ՝ կարելի է ասել, որ մոլորակի ամենակարևորմարդիկ նրանք են, ովքեր Մոսկվայում, Պետերբուրգում և այլ քաղաքներում դուրս էին գալիս և նորից դուրս են գալու հակապատերազմական միտինգների։
Խելագար մանիակ Պուտինին հիմա ամենաարագը կկանգնեցնի Ռուսաստանի ժողովուրդը, եթե խոսի ընդդեմ պատերազմի։
Եվ դա ծանր մարաթոն է։ Ուժասպառ լինելու պայքար։ Վախով ու ձերբակալություններով։
Բայց դա հաստատ անօգուտ պայքար չէ։ Հուսահատության սիմվոլիկ ժեստ չէ։
Նայեք նույնիսկ պաշտոնական, պալատական սոցիոլոգիան։ Նրանք ասում են, որ 71%-ը կողմ է պատերազմին, 29%-ը՝ դեմ։ Եթե նույնիսկ մենք հավատանք սրան, ստացվում է, որ ի սկզբանե, հակապատերազմական շարժմանը աջակցում է ամեն երրորդը։ Եվ սա դեռ նախքան այն, երբ պատերազմը հարվածեց նաև մեզ՝ պատժամիջոցներով ու տնտեսական աղետով։ Մինչև պատերազմի գլխավոր սարսափը՝ մայրերի մոտ վերադարձող որդիներով դագաղներ։
Ասում եմ ձեզ որպես հեռուստադիտող։ Նույնիսկ, ռուսական բանակի կորուստների պաշտոնական թիվը՝ 498 մարդ, հեռուստատեսությամբ երբեք չեն նշել։
Տեղի ունեցածի պատկերը՝ նկարվող պուտինյան քարոզչությամբ․ երկու կողմերից էլ մահեր գրեթե չկան, ուկրաինական բանակը փախել է, ավերածություններ համարյա չկան, ինչ-որ տեղ «նացիստների բանդաներ» են հաստատվել, բայց նրանց շուտով կոչնչացնեն։ Ուկրաինացիները ռուսական տանկերին դիմավորում են ծաղիկներով։
Աշխարհի նման պատկերին (նույնիսկ ամենահիմարների ու համառների գլխում) քիչ է մնացել ապրելու:
Ամեն ինչ հիշեցնելու է այն մասին, որ անիմաստ կոտորած է գնում․ սկսած խանութների գներից մինչև ողբացող հարևանը, ում հարազատն առանց պատճառի անհետացել է՝ փորձելով սպանել անմեղ մեկին։ Որ խելագարված ծերուկ Պուտինը այժմ սպանելու է տասնյակ հազարավորների, ավերելու է Ուկրաինան ու կործանելու Ռուսաստանը։
Եվ այդ պահին յուրաքանչյուր «աչքերը բացած» մարդ պետք է հասկանա՝ միայն ես չեմ այդպես մտածում։ Ի սկզբանե, պատերազմին դեմ եղել է 29%-ը, իսկ հիմա՝ մեծամասնությունը։ Ես գիտեմ ում միանալ։ Ես նույնպես դուրս կգամ փողոց ընդդեմ պատերազմի։ Ես կստիպեմ Պուտինին դադարեցնել այն։
Այդ իսկ պատճառով, մենք և դուք իրավունք չունենք դադարեցնել այս հոգնեցուցիչ մարաթոնը։ Եվ պետք է դուրս գալ հակապատերազմական միտինգների ամեն հանգստյան օր, նույնիսկ եթե թվում է, որ բոլորը հեռացել են կամ վախեցել։ Նույնիսկ եթե դուք մենակ եք՝ դուք այն մարդն եք, ում կարելի է միանալ։ Դուք պատերազմի ու մահվան դեմ շարժման հիմքն եք։ Դուք մոլորակի ամենակարևոր մարդն եք։
Մարտի 13, ժամը 14։00, ձեր քաղաքի գլխավոր հրապարակ։