Մարտի երկուսին՝ պուտինական Ռուսաստանի պատերազմի 7-րդ օրը, երկու տասնյակ մարդ եկել էին Սարյանի արձանի մոտ և հակապատերազմական պաստառներով և անկախ Ուկրաինայի դրոշներով երթով անցել Երևանի փողոցներով։ Ներկաներից մի քանիսը Կիևից էին։ Իրենց հարազատների մի մասը կապի դուրս չի գալիս։
– Երկիրս ու քաղաքս կրակի մեջ են, բարեկամներս ոչնչացվում են, ընկերներս կորցնում են տներն ու բնակարանները։
Հոգ տարեք ձեր մտերիմների մասին։ Ամեն բան կարելի է վերանորոգել և վերակառուցել․ հոսանքը, ջրատարը։ Կյանքը մեկն է՝ և առանց այդ էլ շատ կարճ։ Փորձեք այն պահպանել և փորձեք միևնույն ժամանակ մարդ մնալ։