Риа Новости-ն հոդված է հրապարակել Ուկրաինայում ռազմական գործողությունների ավարտի մասին։ Հոդվածը նույն օրը հեռացվել է կայքից, սակայն պահպանվել վեբ-արխիվում։
Փետրվարի 26-ին Риа Новости-ի կայքում հայտնվել է Պյոտր Ակոպովի հոդվածը՝ «Ռուսաստանի ներխուժումը և նոր աշխարհը» վերնագրով։ Հոդվածում հեղինակը խոսում է Ռուսաստանի համար ռազմական գործողությունների «հաջող» ավարտի մասին։
«Ռուսաստանը վերականգնում է իր պատմական ամբողջականությունը՝ հավաքելով ռուսական աշխարհը, ռուս ժողովրդին` մեծ ռուսների, բելառուսների և փոքր ռուսների ամբողջության մեջ», – ասում է Ակոպովը: «Եթե մենք հրաժարվեինք դրանից, թույլ տայինք, որ ժամանակավոր բաժանումը ամրապնդվեր դարերով, ապա մենք ոչ միայն կուրանայինք մեր նախնիների հիշատակը, այլև կանիծվեինք մեր ժառանգների կողմից՝ Ռուսական երկրի անկումը թույլ տալու համար»։
Հեղինակը գրում է, որ Պուտինը «պատմական պատասխանատվություն» է իր վրա վերցրել՝ Ուկրաինան Ռուսաստանին վերադարձնելով։ Ակոպովը պարզաբանում է, որ դա չի նշանակում Ուկրաինայի պետականության լիկվիդացում, պարզապես «այն վերակազմավորվելու, վերասահմանվելու և վերադառնալու է ռուսական աշխարհի մի մասը կազմելու իր բնական վիճակին»։ Հոդվածում ենթադրվում է, որ թե՛ Ուկրաինան, թե՛ Բելառուսը փաստացի ենթարկվելու են Ռուսաստանին։ Ակոպովն այս երկու պետություններն անվանում է «ռուսական աշխարհ», որը պետք է հակադրվի Արևմուտքին։