Չերնոբիլի ատոմակայանն ամբողջությամբ անցել է ռուսական զորքերի վերահսկողության տակ՝ հաստատել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
«Դժվարին մարտից հետո կորցրեցինք վերահսկողությունը Չերնոբիլի նկատմամբ։ Նախկին ՉԱԷԿ կոնֆայնմենտի օբյեկտների և միջուկային թափոնների պահեստի վիճակն անհայտ է։ Ռուսների՝ այս ուղղությամբ բացարձակապես անիմաստ հարձակումից հետո անհնար է խոսել այն մասին, որ ՉԱԷԿ-ը վտանգված չէ։ Սա այսօր Եվրոպայի նկատմամբ լրջագույն սպառնալիքներից մեկն է», – ասել է Պոդոլյակը։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ ռուսական զորքերը փորձում են գրավել ատոմակայանը։
Օրվա հիմնական իրադարձությունների մասին (Երևանի ժամանակով 19-ի դրությամբ) կարելի է կարդալ այստեղ։
Չերնոբիլի ատոմակայանում, հիշեցնենք, 1986 թվականին տեղի ունեցած պայթյունի հետևանքները մինչ այժմ կրում են ատոմակայանի հարակից շրջանները թե հենց Ուկրաինայում, թե Բելառուսում։ ։ Ատոմակայանի տարածքը հետագայում հայտարարվել էր աղետի գոտի։