Այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն սկսեց Ուկրաինայի հետ պատերազմը։ Ցավ, զայրույթ և ամոթ՝ կատարվողին մեր վերաբերմունքն արտահայտող երեք բառերը։ Այս արկածախնդրությունը վիշտ կբերի հազարավոր ընտանիքներին Ուկրաինայում և Ռուսաստանում։ Այս արկածախնդրությունը հղի է մեծ պատերազմով, որին կընդգրկվեն նաև այլ պետությունները։ Աշխարհը ոչ մի անգամ այսքան մոտ չի եղել գլոբալ աղետին Կարիբյան ճգնաժամից ի վեր։ Մենք՝ ռուսաստանյան անկախ լրատվամիջոցների ներկայացուցիչներս, հայտարարում ենք, որ դեմ ենք Ռուսաստանի ղեկավարության նախաձեռնած կոտորածին։
Խոստանում ենք, որ կատարվողի մասին ազնվորեն ենք պատմելու, քանի դեռ կունենանք այդ հնարավորությունը։ Տոկունություն և ուժ ենք ցանկանում ագրեսիային դիմակայող Ուկրաինայի ժողովրդին և բոլորին Ռուսաստանում,ովքեր հիմա փորձում են դիմադրել ռազմատենչական խելագառությանը։
Դիմում ենք նաև նրանց, ով փորձում է ռացիոնալ կերպով բացատրել պատերազմի մեկնարկի պատճառները՝ արդարացնելով այն ՆԱՏՕ-ից և «ուկրաինական նացիզմից» պաշտպանվելու արնհրաժեշտությամբ։ Պատերազմն այսուհետ լոկ վեճ չէ հեռուստատեսային և խոհանոցային։ Այն մարմնացվել է։ Խարկովում տանկեր են։ Իսկ իրական պատերազմում միշտ մարդիկ են զոհվում։ Մենք հույս ունենք, որ սև թուղթը կշրջանցի ձեր տունը։ Բայց վստահ չենք, որ այդպես չի լինի։
Ոչ պատերազմին։
Սինդիկատ-100, անկախ լրատվամիջոցների միավորում