Վիեննայում այսօր տեղի է ունեցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը։
«Հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են, որ բանակցությունների վերջնական նպատակը Հայաստանի ու Թուրքիայի միջև լիարժեք կարգավորումն է, ինչպես պայմանավորվել էին Մոսկվայում իրենց առաջին հանդիպման ընթացքում:
Նրանք մտքեր են փոխանակել այդ կապակցությամբ համատեղ հնարավոր կոնկրետ քայլեր ձեռնարկելու շուրջ և վերահաստատել իրենց համաձայնությունը՝ գործընթացը շարունակելու առանց նախապայմանների», – ասվում է Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ:
Նույն բովանդակությամբ հաղորդագրություն է տարածել Թուրքիայի արտաքին գերատեսչությունը։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 13-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ հարաբերությունների կարգավորման նպատակով Անկարան և Երևանը փոխադարձաբար հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն։ Հայտարարվել էր նաև, որ նախատեսվում է վերսկսել նաև Հայաստան-Թուրքիա ուղիղ չվերթները։ Թուրքիայի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների գծով հատուկ ներկայացուցիչ է նշանակվել Լիբանանում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան, ԱԽ նախկին նախկին քարտուղար, դիվանագետ Սերդար Քըլըչը։, Հայկական կողմից նշանակվել է խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
Երեկ Թուրքիայի նախագահը հայտարարարել է, որ Անկարան կարող է բացել Հայաստանի հետ սահմանները, եթե Երևանը «հետևողական լինի հատուկ բանագնացների միջոցով սկսված գործընթացը շարունակելու հարցում»։