հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանակ / Բնակչությանը տարհանում ենք Ռուսաստան․ Դոնեցկի և Լուգանսկի ղեկավարներ

Բնակչությանը տարհանում ենք Ռուսաստան․ Դոնեցկի և Լուգանսկի ղեկավարներ

Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը բնակիչներին ուղղված կոչ է հրապարակել, որում ասում է, որ այսօրվանից սկսվում է բնակչության կազմակերպված մասսայական տարհանում Ռուսաստանի Դաշնություն։ Պուշիլինը դա բացատրել է նրանով, որ Ուկրաինայի զինված ուժերը մարտական վիճակում են և պատրաստ են Դոնբասի գրավմանը։ 

https://www.youtube.com/watch?v=SSSAQIlb8oI

«Ռուսաստանի Դաշնության ղեկավարության հետ համաձայնությամբ Ռոստովի մարզում պատրաստ են մեր քաղաքացիների ընդունելության և տեղավորման վայրերը», – ասել է նա։ Առաջին հերթին տարհանվելու են կանայք, երեխաներն ու տարեցները։

Հետևելով Պուշիլինին, ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչկինը ևս կոչ է արել բնակիչներին մեկնել Ռուսաստան։

Պուշիլինը այս շաբաթ հայտարարել էր նաև, որ ցանկանում է տեսնել ԴԺՀ-ն Ռուսաստանի և Բելառուսի հետ Միութենական պետության մեջ։ 

Ավելի վաղ «Դոնեցկի ժողովրդական ջոկատը» հայտարարել էր, թե Գորլովկա քաղաքի մերձակայքում գտնվող քիմիական օբյեկտներում ուկրաինական երկու դիվերսիոն գործողություն են կանխել։

Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրո Կուլեբան հերքել է «ԴԺՀ»-ի պնդումները։

Ռուս-ուկրաինական սահմանին լարվածությունը վերսկսվել էր նոյեմբերին, երբ արևմտյան մամուլը, ապա՝ նաև Կիևը սկսեցին ահազանգել սահմանին տեղի ունեցող արտառոց շարժերի մասին։ Ռուսաստանը ոչ միայն հերքեց այս հաղորդումները, այլև մեղադրեց Ուկրաինային սահմանին զորք կուտակելու մեջ և ՆԱՏՕ-ից երաշխիքներ պահանջեց, որ Ուկրաինան կամ որևէ այլ նախկին ԽՍՀՄ երկիր ալյանսին չի միանա, ինչպես նաև որ ՆԱՏՕ-ն իր զորքերը կվերադարձնի 1997 թվականի պայմանավորվածություններով ամրագրված սահմաններ։ Վերջին օրերին ամերիկյան հատուկ ծառայությունները, ապա՝ նաև մամուլը սկսեցին գրել ռուսական հնարավոր ներխուժման և Ուկրաինայի բռնազավթման մասին։ Մոսկվան կրկին հերքեց սա և պնդեց, թե զորքերը հետ է քաշում, սակայն թե Կիևը, թե Վաշինգտոնը պնդում են, որ ռուս-ուկրաինական սահմաններին զորքերի կուտակումը միայն աճում է։ 

Երեկվանից Ուկրաինայի և անջատական Դոնբասի սահմաններին լարվածությունը չի նվազում։ Կիևը պնդել են, որ պրոռուսական զորքերը Լուգանսկում մանկապարտեզ են գնդակոծել Դոնեցկի ուժերը հայտարարել են, թե Կիևը 18 անգամ հրադադար է խախտել