Վլադիմիր Կարապետյանը Հայաստանի նախագահի հրամանագրով նշանակվել է Ուկրաինայում Հայաստանի դեսպան: Նա կփոխարինի Տիգրան Սեյրանյանին, ով մեկ այլ հրամանագրով ազատվել է դեսպանի պաշտոնից։
Հիշեցնենք՝ Կարապետյանը 2019-ի հունվարին նշանակվել էր գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ և լքել պաշտոնը մեկ տարի անց՝ 2020 թվականի հունվարի 9-ին։
2006-2008 թվականներին Կարապետյանը եղել է արտգործնախարարության մամուլի խոսնակը, այնուհետև՝ 2008-ի փետրվարի վերջին՝ մի խումբ դիվանագետների՝ ընտրությունների կեղծման դեմ պայքարող ցուցարարներին ի աջակցություն հրապարակված հայտարարությանը միանալու համար։