ՌԴ նախագահ Պուտինը ԱԽ այսօրվա նիստին պահանջել է Կիևից Ղրիմը ճանաչել որպես ռուսական և հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելու պլաններից։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր ավելի վաղ հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն չի ցանկանում և մտադրություն չունի Կիևին դարձնել դաշինքի անդամ։ Նախագահը նաև նշել էր, որ պատրաստ է բանակցել Պուտինի հետ Ուկրաինայի չեզոք կարգավիճակի մասին։
Հիշեցնենք՝ Ռուսաստանի զինուժերը երեկ վաղ առավոտյան ներխուժել են Ուկրաինայի տարածք՝ հասնելով ընդհուպ մինչև մայրաքաղաք Կիև և ռմբա- ու հրթիռակոծելով երկրի մի շարք մեծ քաղաքներ։ Պուտինը սա ձևակերպում է որպես « ռազմական հատուկ օպերացիա»։
Փետրվարի 24-ի հիմնական իրադարձությունների մասին ավելի մանրամասն՝ այստեղ