Փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա։ Ռուսական բանակը ներխուժել է միաժամանակ մի քանի ուղղություններից՝ բռնազավթված Ղրիմից, Ռուսաստանի հետ սահմանակից շրջաններից, Բելառուսից։ Ռմբահարվում են Կիևը, Խարկովը, Օդեսան, Ժիտոմերը և տասնյակ այլ ուկրաինական քաղաքներ։ Մայրաքաղաքում և մի շարք այլ խոշոր քաղաքներում մարտեր են։ Թիրախավորվում են նաև քաղաքացիական օբյեկնտները․ կան բազմաթիվ քաղաքացիական զոհեր։ Առավոտյան տվյալներով՝ մարտերում Ուկրաինայի կողմից առնվազն 137 մարդ է զոհվել, զոհերի թիվը ճշտվում է։ Ռուսները սեփական զորքի կրած կորուսների մասին ոչինչ չեն հաղորդում։
Ռուսաստանը դեռ նախօրեին հայտարարել էր՝ ռուսական զորքերը հասել են Խերսոն և բացել Հյուսիսային-Ղրիմյան ուղին։ Դոնբասում մարտեր էին/են՝ Մարիուպոլի և Սչասծյե քաղաքների համար։ Ռուսական դեսանտային ուժերը փորձել են գրավել Հոստոմելի օդանավակայանը, սակայն Ուկրաինայի Զինված ուժերին նախօրեին հաջողվել էր նրանց հետ մղել։ Օդանավակայնի համար մարտերը շարունակվում էին նաև ասյօր։ ՌԴ զորքերը նախօրեին գրավել էին նաև Չերնոբիլի ատոմակայանը (փետրվարի 24-ին տեղի ունեցած դեպքերի մասին ավելի մանրամասն՝ այստեղ):
Կիևում փողոցային մարտեր են
«Ուկրաինայի Զինված ուժերը մտնում են Կիև՝ քաղաքը պաշտպանելու համար», հայտարարել է երկրի ՆԳՆ-ն։ Ռազմական տեխնիկան արդեն մայրաքաղաքում է։ Սոցցանցերում գրում են, որ Կիևի որոշ թաղամասներում փողոցային մարտեր են։
Associated press news-ը գրում է, որ կրակոցներ են լսվում կառավարական թաղամասում, որտեղ գտնվում են պետական կարևոր հաստատությունները՝ նախագահի գրասենյակը, կառավարությունը, Գերագույն Ռադան։
Օրվա առաջին կեսին սոցիալական մեդիաներում տեսանյութեր էին տարածվում, ըստ որոնց՝ առավոտյան արդեն կրակոցներ էին հնչում Կիևի արվարձաններում (Մինսկի մասիվ, Օբոլոն)։ Օբոլոնի բնակիչներին տեղական իշխանությունները հորդորել են դուրս չգալ բնակարաններից։ Մայրաքաղաքում մի քանի անգամ օդային տագնապ է միացել․ մարդկանց հորդորում էին թաքնվել ապաստարաններում և մետրոյում։
ՈՒՀ ՊՆ-ն հաստատել է՝ ռուս զինվորականները խլել են Ուկրաինայի ԶՈՒ-ի երկու մեքենա, հագել ուկրաինացի զինվորականների համազգեստներ և Օբոլոնի կողմից մեծ արագությամբ շարժվել դեպի Կիևի կենտրոն։ Նրանց հետևից շարժվել է ռուսական ռազմական բեռնատարների շարասյունը։
https://twitter.com/ChaudharyParvez/status/1497061963196555269
Մարտեր են նաև մերձկիևյան Հոստոմելում։
https://twitter.com/epressam/status/1497153245407555602?cxt=HHwWpMC57bi8-sYpAAAA
Ռուսաստանի ՊՆ-ն հաղորդել է, որ վերահսկողության տակ է առել մայրաքաղաքի մոտակայքում գտնվող Հոստոմել օդանավակայանը։ Ըստ Մոսկվայի, այստեղ օդադեսանտային ուժերը միացեկ են դեսանտային ուժերին արևմուտքից պաշարել Կիևը։ Շրջափակել են նաև Չերնիգով քաղաքը։